116.0286.140612
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 06 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մայիսի 2012 թվականի N 286-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 16-րդ կետի 3-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով և 6-րդ սյունակի «40 000 x 2» թվերը փոխարինել «40 000» թվով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա թեմային նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում. Armenia-Romania joint issue. ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔ. ՀԱՃԿԱՏԱՐ. 1512-2012. HAGIGADAR. ARMENIAN MONASTERY. Սուչավա նահանգ. Suceava cօunty» նամականիշի, համաձայն հավելվածի:
i
3. Գործողության մեջ դնել` Համատեղ թողարկում. Հայաստան-Ռումինիա թեմային նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում. Armenia-Romania joint issue. ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔ. ՀԱՃԿԱՏԱՐ. 1512-2012. HAGIGADAR. ARMENIAN MONASTERY. Սուչավա նահանգ. Suceava county» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 120 000 հատ:
(3-րդ կետը փոփ. 10.08.12 թիվ 439-Ն հրաման)
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2012 թվականի մայիսի 30-ի
թիվ 286-Ն հրամանի
_________________________________
ԻՐՏԵԿ - Պետական նշանի նմուշը չի բերվում: