116.0355.170712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 հուլիսի 2012 թվականի N 355-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «23.1» կետով, հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
|23.1|Հավաքական անվտանգության|1 |III եռամսյակ| 230 | 40 000 |
| |մասին պայմանագրի |նամա- | | | |
| |ստորագրման 20-ամյակը և |կանիշ | | | |
| |Հավաքական անվտանգության| | | | |
| |պայմանագրի | | | | |
| |կազմակերպության | | | | |
| |10-ամյակը | | | | |
._____________________________________________________________________.
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ. 1887-1961. HOVSEP ORBELI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը թեմային նվիրված «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. ՕՐԳԱՆԻԶԱՑԻՅԱ ԴՕԳՕՎՕՌԱ Օ ԿՕԼԼԵԿՏԻՎՆՕՅ ԲԵԶՕՊԱՍՆՕՍՏԻ» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ. 1887-1961. HOVSEP ORBELI» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակը թեմային նվիրված «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. ՕՐԳԱՆԻԶԱՑԻՅԱ ԴՕԳՕՎՕՌԱ Օ ԿՕԼԼԵԿՏԻՎՆՕՅ ԲԵԶՕՊԱՍՆՕՍՏԻ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի հուլիսի 11-ի
թիվ 355-Ն հրամանի
_____________________________
ԻՐՏԵԿ - պետական նշանի նմուշը չի բերվում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի հուլիսի 11-ի
թիվ 355-Ն հրամանի
_____________________________
ԻՐՏԵԿ - պետական նշանի նմուշը չի բերվում: