116.0473.060912
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 09 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 օգոստոսի 2012 թ. N 473-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «23.2» կետով, հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
|23.2|Եվրոպայում |1 |III եռամսյակ| 330 | 40000|
| |անվտանգության և |նամա- | | | |
| |համագործակցության |կանիշ | | | |
| |կազմակերպությանը | | | | |
| |Հայաստանի | | | | |
| |Հանրապետության | | | | |
| |անդամակցության | | | | |
| |20-ամյակը | | | | |
._____________________________________________________________________.
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ASHOT HOVHANNISIAN. 1887-1972» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը. Republic of Armenia-20 years in the Organization for Security and Co-operation in Europe» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակը թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ASHOT HOVHANNISIAN. 1887-1972» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 40000 հատ:
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը թեմային նվիրված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 20-ամյակը. Republic of Armenia-20 years in the Organization for Security and Co-operation in Europe» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 40000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի օգոստոսի 24-ի
թիվ 473-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի օգոստոսի 24-ի
թիվ 473-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի օգոստոսի 24-ի
թիվ 473-Ն հրամանի
____________________________________________
ԻՐՏԵԿ - պետական նմուշի նշանները չեն բերվում