116.0667.201212
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 12 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 նոյեմբերի 2012 թվականի N 667-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011թ. մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հավելվածի 14-րդ կետի 4-րդ սյունակում «II» թիվը փոխարինել «IV» թվով.
2) հրամանի հավելվածի «25-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը թեմային նվիրված «1887. ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. BRANDY PRODUCTION IN ARMENIA» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
3) Սուրբ Սարգսի տոնը թեմային նվիրված «ՍՈՒՐ` ՍԱՐԳԻՍ. St Sargis. Ավետարան, Վան, XIV դ. Gospel, Van, XIVc.» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
4) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Ավանդական արտադրություն. Կոնյակագործություն. Հայաստանում կոնյակի արտադրության 125-ամյակը թեմային նվիրված «1887. ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. BRANDY PRODUCTION IN ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 300 դրամ, տպաքանակը` 40000 հատ:
2) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 100 և 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
3) Սուրբ Սարգսի տոնը թեմային նվիրված «ՍՈՒՐ` ՍԱՐԳԻՍ. St Sargis. Ավետարան, Վան, XIV դ. Gospel, Van, XIVc.» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
4) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
27 նոյեմբերի 2012 թվականի
թիվ 667-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
27 նոյեմբերի 2012 թվականի
թիվ 667-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
27 նոյեմբերի 2012 թվականի
թիվ 667-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
27 նոյեմբերի 2012 թվականի
թիվ 667-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
27 նոյեմբերի 2012 թվականի
թիվ 667-Ն հրամանի
_______________________________________________
ԻՐՏԵԿ - պետական նշանների նմուշները չեն բերվում: