040.0422.290413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2013 թվականի N 422-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
i
«2.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 37-րդ և 38-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:».
i
2) որոշման հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37-րդ և 38-րդ կետերով.
._____________________________________________________________________.
|37.|Պարեկապահակետային |Պահնորդական գործ, |Պահնորդ |
| |ծառայության պաշտոններ |Թիկնապահական գործ |Թիկնապահ |
|___|_________________________|______________________|________________|
|38.|Պետական պահպանության |Պահնորդական գործ, |Պահնորդ |
| |ծառայության պաշտոններ |Թիկնապահական գործ |Թիկնապահ |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ