Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Հ ...

 

 

010.0095.130713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 20-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում են նրանց դրամական և նյութական բավարարումները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 2-րդ կետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի,» բառերով.

2) 2-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական վճարներ կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «սկսած երկրորդ աշխատանքային օրվանից» բառերը փոխարինել «ընդհանուր հիմունքներով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «չափի» բառից հետո լրացնել «և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:».

4) 6-րդ մասի 2-րդ կետի «կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

2) 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:».

3) 1-ին մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «և սոցիալական վճարների գծով ունեցած» բառերը, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը` ըստ ամիսների.

4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 28-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 1-ին կետի «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար գործատուի կատարած ծախսը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածի 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող ամիսների)` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամուտ է համարվում այդ ամիսների` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ 2012 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նշանակվում և վճարվում է 2013 թվականին` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ է համարվում այդ տարիների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի): Այս դեպքում Օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է 2012 թվականին, ապա 2013 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ մասով սահմանված ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը նպաստը նշանակելու և հաշվարկելու համար ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանքը 2012 թվականի համար վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի չափերի մասին:

 

13 հուլիսի 2013 թվականի

ՀՕ-95-Ն

 

 

pin
ՀՀ 20.06.2013
N ՀՕ-95-Ն օրենք