Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՇԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

 

 

041.0940.171013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 940-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Տ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 804-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանին 2013 թվականի հոկտեմբերի 16-18-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)` «Էներգետիկ անվտանգություն և կայունություն - ԵԱՀԿ հեռանկարներ» թեմայով բարձրաստիճան միջազգային համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Մովսիսյանի և Տ. Մելքոնյանի` Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

i

4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի «Ա. Հարությունյանին և Ս. Ավագյանին Աշգաբադ գործուղելու մասին» N 804-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.10.2013
N 940-Ա
Որոշում