Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ...

 

 

040.0111.200315

i

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2015 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

|____|________________________________________________________________|

|47. |Պետական պատվերի տեղադրման համակարգի կատարելագործում             |

i

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Արտահիվանդանոցային և  հիվանդանոցային ծառայությունների գծով      |

|    |բնակչությանը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն  |

|    |և  սպասարկում տրամադրելու նպատակով պետական պատվերի տեղադրման    |

|    |գործընթացը (բժշկական կազմակերպություններից բժշկական օգնության և |

|    |սպասարկման ծառայությունների գնում) գործող համակարգը վերջին      |

|    |տարիներին չի վերանայվել, որի հետ կապված առաջացել են տարաբնույթ  |

|    |խնդիրներ: Մասնավորապես, ինչպես Երևան  քաղաքի, այնպես էլ ՀՀ      |

|    |մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները,|

|    |որոնք հիմնականում իրականացնում են բնակչության առողջության       |

|    |առաջնային պահպանման ծառայություններ, ամեն տարի ներկայացնում են  |

|    |պետական պատվերի տեղադրման հայտ` կից տեղեկանքներով, չնայած այն   |

|    |հանգամանքին, որ նշված բժշկական կազմակերպությունների կողմից      |

|    |իրականացվող բժշկական օգնության և  սպասարկման ծառայությունների   |

|    |տեսակները փոփոխության չեն ենթարկվում, լիցենզիաները նույնությամբ |

|    |գործում են, իսկ նրանց կողմից իրականացվող գործառույթների         |

|    |շրջանակները և  ծավալները հաստատված են համապատասխան նորմատիվ     |

|    |իրավական ակտերով: Ասվածն զգալի չափով վերաբերում է նաև  Երևան    |

|    |քաղաքի և  ՀՀ մարզերի այն պետական հիվանդանոցային բժշկական        |

|    |կազմակերպություններին, որոնց գործունեությունը տվյալ տարածաշրջանի|

|    |բնակչության համար հաճախ այլընտրանք չունի:                       |

|    |Այսպիսով, առաջացել է անհրաժեշտություն սահմանել պետական պատվերի  |

|    |տարբերակված` պարզ և  բարդ ընթացակարգեր, ինչը թույլ կտա          |

|    |զգալիորեն դյուրացնել նշված բժշկական կազմակերպություններում      |

|    |պետական պատվերի տեղադրման գործընթացը, և  միաժամանակ հստակեցնել  |

|    |նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող,|

|    |առաջին անգամ պետական պատվերի հավակնող, մասնավոր կարգավիճակով և  |

|    |այլ բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի    |

|    |քննարկման և  որոշումների ընդունման գործընթացը:                  |

|    |Նույն գերակա խնդրի շրջանակներում նախատեսվում է նաև  սահմանել    |

|    |պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների կառավարման      |

|    |արդյունավետության գնահատման ցուցանիշներ, ինչը թույլ կտա ստացված |

|    |տեղեկատվությունն օգտագործել պետական պատվերի տեղադրման           |

|    |որոշումների ընդունման ընթացքում, ինչպես նաև  մշակել և           |

|    |ներկայացնել բժշկական օգնության և  սպասարկման առանձին տեսակներ   |

|    |մրցութային կարգով ձեռքբերելու առաջարկություններ: Նշված քայլերի  |

|    |իրականացումը թույլ կտա ապահովել պետական պատվերի տեղադրման       |

|    |որոշումների ընդունման գործընթացի առավել թափանցիկություն և       |

|    |կբարձրացնի դրանց հիմնավորվածությունը:  Հաշվի առնելով, որ 2015   |

|    |թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել բժշկական             |

|    |ծառայությունների կլինիկական ստանդարտների ներդրումը, առաջարկվում |

|    |է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և     |

|    |սպասարկման շրջանակներում մատուցվող առնվազն 10 ծառայությունների  |

|    |գծով իրականացնել կլինիկական ուղեցույցների վրա հիմնված գնի       |

|    |հաշվարկ, ինչը թույլ կտա իրականացնել այդ հաշվարկի արդյունքում    |

|    |ստացված գների և  պետական պատվերի գործող գների համեմատական       |

|    |վերլուծություն, և  դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ  |

|    |պետական պատվերի գնագոյացման համակարգի հետագա կատարելագործման    |

|    |վերաբերյալ:                                                     |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Պետական պատվերի տեղադրման գործընթացի արդյունավետության և        |

|    |թափանցիկության բարձրացում, պետության կողմից երաշխավորված անվճար |

|    |բժշկական օգնություն և  սպասարկում իրականացնող բժշկական          |

|    |կազմակերպությունների ֆինանսական կառավարման արդյունավետության    |

|    |բարելավում և  մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացում,    |

|    |վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների աճ, ՀՀ պետական    |

|    |բյուջե վճարվող հարկերի ավելացում:                               |

|____|________________________________________________________________|

|48. |Առողջապահական համակարգի արդիականացում                           |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |1) Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է     |

|    |զարգացման ուղով. հիմնանորոգվել և  կառուցվել են ՀՀ մարզային      |

|    |բազմաթիվ բժշկական կենտրոններ (Իջևանում,  Հրազդանում, Ապարանում, |

|    |Արարատում, Արմավիրում, Գորիսում, Գավառում, Աբովյանում,          |

|    |Ալավերդիում, Գյումրիում): Շուրջ 162 առողջության առաջնային       |

|    |պահպանման հաստատությունների շենքեր նույնպես հիմնանորոգվել կամ   |

|    |կառուցվել են: 2014 թ. ավարտվել են նաև  գյուղական համայնքներում  |

|    |5 նոր ամբուլատորիայի կառուցման և  1 ամբուլատորիայի վերանորոգման |

|    |շինարարական աշխատանքները: Բժշկական հաստատությունները հագեցվել   |

|    |են արդի բժշկական սարքավորումներով և  անհրաժեշտ կահույքով:       |

|    |Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող        |

|    |բժշկական հաստատությունները, որոնց թե շենքային վիճակը և  թե      |

|    |տեխնիկական հագեցվածությունը չի բավարարում միջազգային ոչ մի      |

|    |նորմի: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև  մատուցվող բժշկական |

|    |ծառայությունների որակի վրա: ՀՀ մարզային առողջապահության         |

|    |համակարգերի զարգացման նպատակը բնակչությանը տրամադրվող բժշկական  |

|    |ծառայությունների որակի և  մատչելիության բարձրացումն է.          |

|    |2) Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և         |

|    |արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն  |

|    |աճել է:                                                         |

|    |2010 թ.-ին 2004 թ.-ի համեմատ արձանագրվել է քաղցկեղով            |

|    |հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև  233.2-ը`      |

|    |100.000 բնակչի հաշվով):  Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով  |

|    |հիվանդացությունը ևս  զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ.    |

|    |գրանցվել է 10.8 հիվանդ` 100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3,   |

|    |2009 թ.` 15.5, իսկ 2010 թ.` 16.4 հիվանդ:                        |

|    |Զգալի վատթարացում է նկատվում նաև  այլ վիճակագրական տվյալների    |

|    |առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է` 0.83|

|    |տոկոսից 2004 թ.  հասնելով 0.93%-ի 2009 թ., իսկ մահացությունը    |

|    |4.497 դեպքից (139.9` 100.000 բնակչի հաշվով) 2004թ. աճել է մինչև |

|    |5.501 դեպքի (168.9` 100.000 բնակչի հաշվով)` 2010 թ. մահացության |

|    |պատճառների մեջ գրավելով երկրորդ տեղը` սիրտ-անոթային             |

|    |հիվանդություններից հետո:                                        |

|    |Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով         |

|    |մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության          |

|    |կառուցվածքում:                                                  |

|    |Հեմատոլոգիական և  ուռուցքաբանական հիվանդությունների բուժման     |

|    |արդյունավետության առումով կարևոր  նշանակություն ունեն           |

|    |համապատասխան ենթակառուցվածքների և  ժամանակակից սարքավորումների  |

|    |առկայությունը, ինչպես նաև  միջազգային չափանիշներին              |

|    |համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը:  Ներկայումս գործող  |

|    |բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները |

|    |չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները  |

|    |հնամաշ են և  կարիք ունեն արդիականացման:                         |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը            |

|    |1) Ոլորտի հետագա զարգացման և  արդիականացման նպատակով 2015       |

|    |թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային |

|    |բժշկական հաստատությունների վերանորոգման/կառուցման և  հագեցման   |

|    |աշխատանքներ:                                                    |

|    |Մասնավորապես, կհիմնանորոգվեն և  շահագործման կհանձնվեն «Ճամբարակի|

|    |առողջության կենտրոն» ՓԲԸ և  «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ       |

|    |տարածքները:  Կավարտվեն նաև  Մեղրու բժշկական կենտրոնի նոր շենքի  |

|    |կառուցման, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքի   |

|    |վերանորոգման և  կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները: |

|    |ՀՀ Տավուշի մարզի «Ոսկևանի  ԱԱՊԿ» ՓԲԸ-ի համար ևս  կկառուցվի նոր  |

|    |շենք: Մարզային բժշկական հաստատությունները կհագեցվեն բժշկական և  |

|    |ախտորոշիչ սարքավորումներով, նոր բժշկական և  պալատային կահույքով |

|    |և  այլ անհրաժեշտ պարագաներով:                                   |

|    |Գերակա խնդրի կարգավորման առարկան է ՀՀ մարզերում որակյալ,        |

|    |մատչելի, արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող           |

|    |առողջապահական համակարգի ստեղծման միջոցով ՀՀ մարզերի համաչափ     |

|    |զարգացումը:                                                     |

|    |Գերակա խնդրի կատարման արդյունքում կբարձրանա մատուցվող բժշկական  |

|    |ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև             |

|    |դիմելիությունը բժշկական հաստատություններ, կբարելավվեն մարզերում |

|    |հանրային առողջության հիմնական ցուցանիշները.                     |

|    |2) Ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` հեմատոլոգիական և    |

|    |ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և           |

|    |արդյունավետ բուժմանն անկասկած կարող է նպաստել արդի, միջազգային  |

|    |չափանիշներին համապատասխանող և  անհրաժեշտ սարքավորումներով       |

|    |հագեցած համապատասխան կենտրոնների առկայությունը:  Հաշվի առնելով  |

|    |ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և  օնկոլոգիական          |

|    |հիվանդություններով հիվանդացության, տարածվածության և  մահացության|

|    |ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև  նշված բնագավառներում        |

|    |մատուցվող ծառայությունների արդիականացման անհրաժեշտությունը` ՀՀ  |

|    |կառավարությունը նախատեսում է բարելավել հեմատոլոգիական և         |

|    |օնկոլոգիական բնագավառներում մատուցվող ծառայությունների որակը`   |

|    |արյունաբանական կենտրոնի արդիականացման և  կենտրոնում ոսկրածուծի  |

|    |փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման, ինչպես նաև  Հայաստանում |

|    |նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ուռուցքաբանության   |

|    |կենտրոնի ստեղծման միջոցով:                                      |

|    |ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և  ոչ վարակիչ         |

|    |հիվանդությունների հետևանքով  մահացության մակարդակի նվազեցման    |

|    |նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային  |

|    |ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության|

|    |և  հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիր:                  |

|    |ՈՒռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի      |

|    |Երևան  քաղաքում: 2015 թվականին կմեկնարկեն ժամանակակից           |

|    |չափանիշներին համապատասխանող ճառագայթային բուժման նոր մասնաշենքի |

|    |կառուցման շինարարական աշխատանքները:  Հեմատոլոգիական ոլորտի      |

|    |արդիականացման ծրագիրը ևս  կիրականացվի Երևան  քաղաքում: 2015     |

|    |թվականին նախատեսվում է իրականացնել Արյունաբանական կենտրոնի      |

|    |հիմնանորոգման և  ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի       |

|    |շինարարական աշխատանքները:                                       |

|____|________________________________________________________________|

|49. |ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների   |

|    |վաղ Հայտնաբերում և  վերահսկում                                  |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |ՀՀ առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ապահովելու,  |

|    |ինչպես նաև  հանրապետությունում և  ողջ աշխարհում տարեցտարի       |

|    |ավելացող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և      |

|    |բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկել է       |

|    |Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների     |

|    |կանխարգելում և  վերահսկում» վարկային ծրագիրը: Այդ ծրագրի        |

|    |նպատակն է բարելավել մոր և  մանկան առողջության պահպանման         |

|    |ծառայությունները և  առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ)       |

|    |օղակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը  |

|    |և  վերահսկումը, ինչպես նաև  ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում |

|    |առողջապահական ծառայությունների որակը և  արդյունավետությունը:    |

|    |2. Գերակա խնդրի կատարման դեպքում ակնկալվող արդյունքը            |

|    |Գերակա խնդրի կատարման արդյունքում նախատեսվում է Հայաստանի       |

|    |Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ     |

|    |վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ,        |

|    |արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սքրինինգներ, որոնք        |

|    |ուղղված կլինեն նշված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և      |

|    |վերահսկմանը, ինչպես նաև  մահացության նվազեցմանը:  Հիպերտոնիայի  |

|    |և  շաքարային դիաբետի սքրինինգների մեջ ընդգրկված է կանանց և      |

|    |տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի   |

|    |վաղ հայտնաբերման նպատակով ընդգրկված է կանանց 30-60 տարիքային    |

|    |խումբը:                                                         |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարություն       |

|_____________________________________________________________________|

|50. |Կրթության հասանելիության և  որակի բարելավում                    |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է ավագ             |

|    |նախադպրոցական տարիքի երեխաների (հատկապես սոցիալապես անապահով)   |

|    |համընդհանուր որակյալ կրթությունն ապահովելու, ինչպես նաև         |

|    |հանրակրթության որակը միջազգային չափանիշներին                    |

|    |համապատասխանեցնելու, ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ   |

|    |երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու                 |

|    |հնարավորությունների ընդլայնման կարևորությամբ`  ապահովելով       |

|    |հասարակության և  գործարար միջավայրի բավարարվածությունը          |

|    |մատուցվող կրթական ծառայություններից` միևնույն  ժամանակ          |

|    |պահպանելով և  սերունդներին փոխանցելով ազգային արժեքները:        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |- շուրջ 25 նախակրթարանների հիմնում` առնվազն 550 երեխաների       |

|    |ընդգրկմամբ,                                                     |

|    |- 4 բնագիտական առարկաների գծով միջին և  ավագ դպրոցների համար`   |

|    |«Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա» և  «Աշխարհագրություն»,     |

|    |հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների մշակում և  ներդնում  |

|    |(ընդհանուր առմամբ 8 անուն),                                     |

|    |- «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծում առնվազն 100 հանրակրթական|

|    |ուսումնական հաստատություններում,                                |

|    |- բոլոր ավագ դպրոցներին դպրոցական գույքով վերազինում,           |

|    |- հանրապետության 47 ուսումնական հաստատություններում             |

|    |ռոբոտատեխնիկայի մեկական խմբակի ստեղծում,                        |

|    |- կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակում և  ներդնում,  |

|    |- «Ազգային երգ ու պար» առարկայի ներդնում ՀՀ հանրակրթական        |

|    |ուսումնական հաստատությունների 5-րդ դասարաններում.               |

|    |- ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 2 անուն          |

|    |դասագրքերի վերահրատարակում (եզդիերեն),                          |

|    |- հանրակրթական դպրոցների շուրջ 20 ուսուցիչների` ազգային         |

|    |փոքրամասնությունների ներկայացուցիչների (հույներ, ասորիներ)      |

|    |վերապատրաստում:                                                 |

|____|________________________________________________________________|

|51. |Հայաստանի Հանրապետությունում շախմատի Եվրոպայի համալսարանական    |

|    |առաջնության անցկացում                                           |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |- նպաստել ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի  զարգացմանը և |

|    |մասսայականացմանը,                                               |

|    |- շախմատ մարզաձևը  նպատակաուղղել ուսանողների բարոյաֆիզիկական և  |

|    |հոգևոր  հատկանիշների դաստիարակմանը,                             |

|    |- տարածել մասնակից մարզիկների և  մարզիչների լավագույն           |

|    |աշխատանքային փորձը,                                             |

|    |- ՀՀ ուսանողների ընդգրկումը եվրոպական մարզական միջոցառումներում:|

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |- ՀՀ ուսանողների շրջանում շախմատ մարզաձևի  զարգացումը և         |

|    |մասսայականացումը,                                               |

|    |- ուսանողների բարոյաֆիզիկական և  հոգևոր  հատկանիշների           |

|    |դաստիարակումը,                                                  |

|    |- մասնակից մարզիկների և  մարզիչների լավագույն աշխատանքային փորձի|

|    |տարածումը,                                                      |

|    |- ՀՀ ուսանողների մասնակցության ապահովումը եվրոպական մարզական    |

|    |միջոցառումներին:                                                |

|____|________________________________________________________________|

|52. |Նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության      |

|    |համակարգի զարգացում                                             |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը).                    |

|    |Նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական կրթության      |

|    |ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ոլորտի           |

|    |զարգացմանը, կրթության որակի շարունակական բարելավմանն ու         |

|    |ապահովմանը, քաղաքացիների` կրթություն ստանալու համար հավասար     |

|    |պայմանների և  իրավունքների ապահովմանը, ինչպես նաև  կառավարման   |

|    |համակարգի արդյունավետության բարձրացմանը:                        |

|    |Հայաստանում նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական    |

|    |կրթության ոլորտի նպատակն է քաղաքացիների` կրթություն ստանալու    |

|    |հնարավորությունների երաշխավորումը, աշխատաշուկայի պահանջներին    |

|    |միտված որակյալ մասնագետների պատրաստումը, նրանց կարողությունների |

|    |և  հմտությունների կայացմանն ուղղված համակարգի արդյունավետության |

|    |ապահովումը, որը կարող է իրականացվել բարձրակարգ մանկավարժական    |

|    |կադրերի և  ղեկավար անձնակազմի միջոցով:                          |

|    |Կարողութենամետ նոր մոդուլային ուսումնական պլանների իրականացման, |

|    |ինչպես նաև  աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին համապատասխան|

|    |մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ են ժամանակակից ուսուցման|

|    |սարքավորումներով, նյութատեխնիկական բազայով հագեցված ուսումնական |

|    |հաստատություններ:                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.            |

|    |Մասնագիտական կրթության և  ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի որակի         |

|    |շարունակական բարելավում, որը դրական ազդեցություն կունենա        |

|    |Հայաստանում աշխատաշուկայի և  զբաղվածության զարգացման մակարդակի  |

|    |վրա:                                                            |

|    |Գերակա խնդրի լուծումը կնպաստի`                                  |

|    |- պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով նախորդ      |

|    |տարիներին կրթություն ստացած անձանց ավարտական փաստաթղթերի և      |

|    |համապատասխան որակավորումների հետ կապված խնդրի կարգավորմանը և    |

|    |իրավունքների, մասնավորապես, կրթության շարունակականության և      |

|    |աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը,                    |

|    |- ՄԿՈՒ կառավարման թափանցիկության և  հրապարակայնության           |

|    |ապահովմանը, արհեստագործական և  միջին մասնագիտական ուսումնական   |

|    |հաստատությունների տնօրենների և  ՄԿՈՒ համակարգի կառավարիչների    |

|    |ունակությունների բարելավմանը, կարողությունների հզորացմանն ու    |

|    |հմտությունների կատարելագործմանը,                                |

|    |- նախնական (արհեստագործական) և  միջին մասնագիտական համակարգի    |

|    |գրավչության և  ուսուցման որակի բաձրացմանը, ինչպես նաև  ներկայիս |

|    |աշխատաշուկային համապատասխան բարձր որակավորմամբ մասնագետների և   |

|    |վարպետների պատրաստմանը:                                         |

|____|________________________________________________________________|

|53. |Բոլոնիայի գործընթացի սկզբունքների շարունակական ներդրմամբ        |

|    |բարձրագույն և  հետբուհական մասնագիտական կրթության հետագա        |

|    |զարգացում                                                       |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը).                    |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպական        |

|    |բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ու        |

|    |Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմամբ, Հայաստանում  |

|    |գիտելիքահեն հասարակության կազմավորմամբ, բարձրագույն կրթության   |

|    |ֆինանսավորման համակարգի բարելավմամբ, սոցիալական խոցելի խմբերի   |

|    |համար բաձրագույն կրթության մատչելիությամբ, ինչպես նաև  ՀՀ       |

|    |բարձրագույն կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքի         |

|    |ինտեգրմամբ և  ճանաչելիության ապահովմամբ:                        |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը.            |

|    |Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական               |

|    |գագաթնաժողովի, ինչպես նաև  2015 թ. Երևանում  Բոլոնիայի          |

|    |քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացումը, միջազգային կարևոր      |

|    |միջոցառում է: Նշված միջոցառումը հնարավորություն է ընձեռում      |

|    |միջազգային ասպարեզում ևս  մեկ անգամ փաստել Հայաստանի            |

|    |Հանրապետության մրցունակությունը: 2012-2015 թթ. Բոլոնիայի        |

|    |քարտուղարության գործառույթները կատարելու է Հայաստանը` որպես     |

|    |հաջորդ` 2015 թվականի նախարարական գագաթաժողովի հյուրընկալող կողմ:|

|    |Բոլոնիայի քարտուղարությունը տեղեկատվություն է ապահովելու        |

|    |Բոլոնիայի գործընթացի զարգացումների վերաբերյալ, կազմակերպելու է  |

|    |Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի և  Բոլոնիայի խորհրդի        |

|    |աշխատանքները:                                                   |

|    |Բարձրագույն կրթության սոցիալական համակարգին ուղղված շարունակական|

|    |ուսումնասիրությունները կնպաստեն սոցիալական ոլորտի բարելավմանը,  |

|    |քաղաքականության արդյունավետ մշակմանը: ՈՒսումնասիրությունների    |

|    |արդյունքում կհավաքագրվի տեղեկատվություն առկա իրավիճակի մասին,   |

|    |ինչը բարենպաստ հիմք կստեղծի սոցիալական ոլորտի ռազմավարության    |

|    |ընդլայնմանը և  այդ թվում` պետության կողմից սոցիալապես անապահով  |

|    |ուսանողների աջակցության թիվը կհասցվի մինչև  2000-ի:             |

|    |Արվեստի բուհերում դասախոս-ուսանող հարաբերակցության փոփոխության  |

|    |հետ պայմանավորված, ինչպես նաև  վերջիններիս պատճառով բուհերում   |

|    |ֆինանսական դեֆեցիտի հետևանքով,  անհրաժեշտություն է առաջանում    |

|    |վերանայել այդ հարաբերակցությունը` միաժամանակ խթանելով           |

|    |բարձրագույն կրթության որակի բարձրացմանը:                        |

|    |Բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունության ու       |

|    |ինքնավարության շրջանակում ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը   |

|    |բարձրացնելու նպատակով նախատեսվում է առնվազն մեկ բարձրագույն     |

|    |ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևի  վերանայում և   |

|    |անցում նոր ձևի:                                                 |

|    |ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների       |

|    |կրթական ծրագրերի ցանկի հաստատումը հնարավորություն կընձեռի       |

|    |ձևավորելու  համապատասխան կրթական ծրագրերի անվանումները, որն     |

|    |ընդհանուր կլինի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների |

|    |համար, որոնք կիրականացնեն համապատասխան անվանումներով կրթական    |

|    |ծրագրեր` ստեղծելով ըստ բուհերի միևնույն  կրթական ծրագրերի       |

|    |միասնական դաշտ:                                                 |

|____|________________________________________________________________|

|54. |Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման համակարգի        |

|    |ընդլայնում                                                      |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33          |

|    |արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Կայուն դպրոցական |

|    |սնունդ» ծրագրի ռազմավարությունն ու դրա իրականացման              |

|    |միջոցառումների ծրագիրն ու փորձնական ծրագիրը: Ծրագրի             |

|    |ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի |

|    |համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բոլոր մարզերի   |

|    |հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ   |

|    |սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու հաղթահարելու        |

|    |աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության           |

|    |բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:     |

|    |Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն          |

|    |իրականացվում է ՀՀ մարզերի միջոցով, մարզեպատարանը գումարն ընթացիկ|

|    |դրամաշնորհի տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական          |

|    |դասարաններ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների   |

|    |միջև,  որոնք էլ իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական|

|    |դրամաշնորհներին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ |

|    |թվում` գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները:                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |2015 թվականին ՀՀ Արարատի մարզում կիրականացվի հանրակրթական       |

|    |դպրոցների տարրական դասարանների աշակերտներին դպրոցական սննդով    |

|    |ապահովման ծրագիրը, որի արդյունքում շահառուների միջին տարեկան    |

|    |թիվը կկազմի 14062 երեխա:                                        |

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն                    |

|_____________________________________________________________________|

|55. |Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծագործական     |

|    |ծրագրերի իրականացում                                            |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Իրականացվող միջոցառումներն ու գործընթացները գերազանցապես        |

|    |նպատակաուղղված կլինեն ցեղասպանություն վերապրած ժողովրդի վերելքի`|

|    |մշակութային նվաճումների ու ձեռքբերումների հանրահռչակմանը        |

|    |Հայաստանում և  արտերկրում, միջազգային հանրությանը հայ ժողովրդի  |

|    |ֆիզիկական, ինչպես նաև  հոգևոր  ու մշակութային ցեղասպանության    |

|    |վերաբերյալ լիարժեք իրազեկմանը, հոգևոր  և  ստեղծագործ ներուժի    |

|    |շարունակականության փաստմանը:                                    |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերը ցույց կտան, որ |

|    |ֆիզիկական բնաջնջման եզրին գտնվող հայությունն իր վերազարթոնքն    |

|    |ապրեց նաև  մշակութային արարումների միջոցով, հնարավորություն     |

|    |կընձեռեն ի մի բերելու և  միջազգային հանրությանն իրազեկելու հայ  |

|    |ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրի ընդհանրական պատկերը,         |

|    |հանրահռչակելու ցեղասպանության թեմայով հայ և  օտար հեղինակների   |

|    |ստեղծած փաստագրական և  գեղարվեստական հսկայական գրականությունը,  |

|    |կնպաստեն անցյալի հիշողություններն ու ցեղասպանության հետևանքով   |

|    |ոչնչացված մշակութային ժառանգությունը հաջորդ սերունդներին        |

|    |փոխանցելու գործընթացին, աշխարհասփյուռ հայության միասնականության |

|    |ամրապնդմանը:                                                    |

|____|________________________________________________________________|

|56. |Թատերական արվեստի զարգացմանը նպաստում, թատերահամերգային         |

|    |ենթակառուցվածքների արդիականացում, ծառայությունների մատչելիության|

|    |ապահովում                                                       |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, |

|    |որ թատերական կազմակերպությունների խաղացանկերում գերակշռում են   |

|    |օտարազգի հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև          |

|    |միևնույն  հեղինակների և  պիեսների բեմականացումները: Գերակա խնդրի|

|    |իրականացմամբ հնարավոր կլինի խթանել հայ ժամանակակից              |

|    |թատերագիրների ստեղծագործական ակտիվացմանը և  նոր                 |

|    |բեմադրությունների իրականացմանը` ներառելով նաև  ուսանողների      |

|    |դեբյուտային բեմադրությունները, որոնց թեմաները հիմնված կլինեն    |

|    |բարոյական բարձր չափանիշների, մարդասիրության, հայրենասիրության,  |

|    |ազգային և  համամարդկային արժեքների վրա:                         |

|    |Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի`  |

|    |լուսաձայնային սարքավորումների և  բեմական մեխանիզմների           |

|    |վերազինումը հնարավորություն կտա կազմակերպությունները համալրելու |

|    |միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով ու նոր    |

|    |տեխնոլոգիաներով, որոնց կիրառման շնորհիվ կապահովվի դրանց բնականոն|

|    |գործունեությունը և  կբարձրանա մշակութային ծառայությունների      |

|    |մատուցման որակը:                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է, որ ի հայտ կգան հայ   |

|    |ժամանակակից թատերագիրների նոր ստեղծագործություններ, որոնք       |

|    |կաշխուժացնեն գրական դաշտը, հնարավորություն կտան բարձր           |

|    |գեղարվեստական արժեք ներկայացնող թատերախաղերի գնման միջոցով      |

|    |բարելավելու գրողների սոցիալական վիճակը, բազմազան դարձնելու      |

|    |թատրոնների խաղացանկերը և  իրականացնելու ազգային և  համամարդկային|

|    |արժեքների քարոզչությունը, ավելացնելու թատրոն հաճախողների թիվը,  |

|    |բարձրացնելու թատերահամերգային կազմակերպությունների              |

|    |ստեղծագործական աշխատանքների արդյունավետությունը, բարելավելու    |

|    |մշակութային ծառայությունների մատուցման որակը:                   |

|____|________________________________________________________________|

|57. |ՀՀ մարզերի մանուկների և  պատանիների գեղագիտական դաստիարակության |

|    |և  դասական ու ժամանակակից արվեստին հաղորդակցվելու մատչելիության |

|    |ապահովում                                                       |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Նպատակային ծրագրերի իրականացումը կնպաստի ՀՀ մարզերի մանուկների  |

|    |և  պատանիների գեղագիտական դաստիարակությանը, նրանց բազմակողմանի  |

|    |զարգացմանը և  ստեղծագործական ներուժի խթանմանը, ազգային ու       |

|    |համաշխարհային մշակույթի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և    |

|    |կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ներմուծմանը, ինչպես    |

|    |նաև  հիմք կհանդիսանա գործուն կրթամշակութային համակարգի          |

|    |զարգացմանը և  ապագա զարգացած ու տեղեկացված քաղաքացիական         |

|    |հասարակության ձևավորմանը:                                       |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Դասական և  ժամանակակից արվեստի հետ առնչվելու հնարավորությունների|

|    |ստեղծում, բարեկիրթ, տեղեկացված հասարակության ձևավորում,         |

|    |ստեղծագործական ներուժի խթանում:                                 |

|____|________________________________________________________________|

|58. |Հայկական կինոժառանգության պահպանում և  օգտագործում              |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային       |

|    |կրիչների վրա տեղափոխման, վերականգնման, արտատպման և  պահպանման   |

|    |հիմնական նպատակը ժամանակի ընթացքում կինոնկարների որակական       |

|    |հատկանիշների կորստի (գունային և  լուսային խամրում, մեխանիկական  |

|    |վնասվածք, մոնտաժային նորոգում և  այլն) վտանգի կանխարգելումը,    |

|    |թվային ձևաչափով  հայկական կինոժառանգության պահպանումը,          |

|    |օգտագործումը, հանրահռչակումն է:                                 |

|    |Հայկական կինոժառանգության թվայնացումը պայմանավորված է           |

|    |ժամանակակից կինոարվեստի տեխնիկական պայմանների արդի չափանիշներին |

|    |համապատասխանեցման անհրաժեշտությամբ և  ֆիլմերի պահպանությամբ:    |

|    |                                                                |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Հայկական կինոժառանգության ժապավենային կինոնկարները թվային       |

|    |կրիչների վրա տեղափոխելու, վերականգնելու և  արտատպելու           |

|    |արդյունքում կդյուրացնեն և  կընդլայնվեն հայկական կինոժառանգության|

|    |հետ հաղորդակցման և  հանրահռչակման գործընթացները, համակարգման    |

|    |երաշխիքներ կստեղծվեն ֆիլմաֆոնդի` ժամանակակից միջոցներով         |

|    |պահպանվածության և  վերարտադրման համար` նպաստելով հայկական       |

|    |կինոժառանգության տարածմանը և  հայրենական կինոարվեստի զարգացմանը:|

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության աշխատանքի և  սոցիալական հարցերի             |

|նախարարություն                                                       |

|_____________________________________________________________________|

|59. |Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում       |

|    |սոցիալական համագործակցության զարգացում և  խորացում              |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության  |

|    |կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.4.1-ին  |

|    |կետով (տասնմեկերորդ պարբերություն) նախատեսված է միջգերատեսչական |

|    |համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական    |

|    |պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների,     |

|    |ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման   |

|    |մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև  մասնավոր հատվածի      |

|    |միջև:                                                           |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |Գերակա խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք |

|    |միջոցառումներ`                                                  |

|    |1) ՀՀ կառավարության «Սոցիալական համագործակցության ռազմավարական  |

|    |ուղղություններին և  կազմակերպման ձևերին  հավանություն տալու     |

|    |մասին» արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն          |

|    |ներկայացնելը:  Ներկայացվելիք որոշման նախագծով կնախանշվեն        |

|    |սոցիալական համագործակցության շրջանակը, մասնակիցները, հնարավոր   |

|    |ձևերը,  դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում, որով    |

|    |կբարձրացվի սոցիալական ծառայությունների որակը` տարածքային        |

|    |մարմինների, ՏԻՄ-երի և  ՀԿ-ների համագործակցության մեխանիզմների   |

|    |բարելավմամբ.                                                    |

|    |2) Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական         |

|    |կազմակերպությունների ռեեստրի ձևավորում,  դրա պարբերական         |

|    |արդիականացման մեխանիզմների ներդրում.                            |

|    |Տարիներ շարունակ կազմվել են ՀՀ սոցիալական պաշտպանության         |

|    |ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանկերը,       |

|    |սակայն դրանք որոշակի ժամկետ անց դառնում էին ժամանակավրեպ, այդ   |

|    |կազմակերպությունների մի մասի փակվելու կամ ծրագրեր չունենալու    |

|    |պատճառով: Այս միջոցառման նպատակն է մշակել այնպիսի մեխանիզմ,     |

|    |որով հնարավոր կլինի մշտապես ունենալ հասարակական                 |

|    |կազմակերպությունների արդիական ցուցակներ, որոնցում ներգրավված    |

|    |կլինեն գործող հասարակական կազմակերպություններ` հնարավորություն  |

|    |ընձեռելով պետական և  մասնավոր հատվածի գործուն համագործակցության |

|    |հնարավորություն.                                                |

|    |3) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող ևս  10          |

|    |տարածքային կենտրոնների գործարկում.                              |

|    |Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական         |

|    |պաշտպանության վարչարարության բարեփոխումների ծրագրի              |

|    |շրջանակներում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման    |

|    |համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակվելու են     |

|    |համապատասխան շենք-շինությունների վերանորոգման, տեխնիկապես       |

|    |վերազինման աշխատանքները.                                        |

|    |4) Համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային      |

|    |կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների  |

|    |կազմակերպում.                                                   |

|    |Սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների նպատակն է    |

|    |նրանց նոր հմտություններ և  ունակություններ ուսուցանելը:         |

|    |Սոցիալական աշխատանքի մեթոդներից մեկը «ցանցային աշխատանքն» է,    |

|    |ինչը նշանակում է, որ սոցիալական աշխատողները պետք է ունենան      |

|    |բանակցություններ վարելու, համագործակցված աշխատանքի, կոնֆլիկտներ |

|    |հարթելու հմտություններ և  ունակություններ.                      |

|    |5) ՀՀ կառավարության «Միջգերատեսչական սոցիալական                 |

|    |համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը|

|    |ՀՀ կառավարություն ներկայացնելը:                                 |

|    |Որոշման նախագծով սահմանվելու են համագործակցող կողմերի ցանկը,    |

|    |միջգերատեսչական համագործակցության ձևերն  ու կարգը, խնդրահարույց |

|    |այն դեպքերը, որոնք կարող են նախանշել քաղաքացու` կյանքի դժվարին  |

|    |իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը,    |

|    |որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել   |

|    |համապատասխան տարածքային մարմնին, պահանջները` տեղեկատվության     |

|    |ծավալի, ձևի,  տրամադրման ժամկետի մասին, ինչպես նաև              |

|    |մշտադիտարկման և  գնահատման ընթացակարգը:                         |

|____|________________________________________________________________|

|60. |Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում ֆունկցիաների        |

|    |միջազգային դասակարգման սկզբունքների ներդրում                    |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի    |

|    |2006 թ.  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»   |

|    |կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն` գործող       |

|    |օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող  |

|    |պահանջներին:                                                    |

|    |ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի նիստի N 1 արձանագրության  |

|    |8-րդ կետով հավանության է արժանացել «Անձի բազմակողմանի           |

|    |գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության        |

|    |ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված    |

|    |հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը և         |

|    |հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:   |

|    |Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ICF) պետական ստանդարտի     |

|    |ընդունումը հիմք է հանդիսանում բժշկասոցիալական փորձաքննության    |

|    |բնագավառում նոր մոտեցումների մշակման, հաշմանդամության           |

|    |հիմնախնդիրների կարգավորման համընդհանուր և  բազմակի կիրառման     |

|    |իրավական դրույթներ սահմանման և  միասնական գործունեության        |

|    |ծավալման համար:                                                 |

|    |Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և  մատչելի        |

|    |պայմաններ ապահովելու համար, ինչը հաշմանդամության բնագավառում ՀՀ |

|    |կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, կարևոր          |

|    |նախապայման է հաշմանդամության սահմանման գործընթացում սոցիալական  |

|    |մոդելի ներդրումը: Հաշմանդամության սահմանման հիմքում չպետք է դնել|

|    |միայն հիվանդությունը (հաշմանդամության բժշկական մոդել), ինչը չի  |

|    |ապահովում անձի կարիքների բազմակողմանի գնահատումը:  Ակներև  է, որ|

|    |նույն ախտորոշմամբ տարբեր անձինք կարող են տարբեր գործունեություն |

|    |իրականացնել և  մասնակցություն ունենալ հասարակական կյանքում`     |

|    |պայմանավորված անհատական և  միջավայրային (խոչընդոտող)            |

|    |գործոններով: Կախված անձի և  միջավայրի փոխհարաբերություններից`   |

|    |հաշմանդամության հանգամանքը կարող է տարբեր կերպ ազդել մարդու     |

|    |գործունեության և  մասնակցության վրա: Հետևաբար,  անձի            |

|    |բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական               |

|    |կարողություններին և  կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել |

|    |համապատասխան սոցիալական ծառայություններ` կյանքի տարբեր          |

|    |իրավիճակներում նրա մասնակցությունը և  սոցիալական ներառումն      |

|    |ապահովելու համար:                                               |

|    |2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը             |

|    |1) Անձի կարիքների և  կարողությունների համակողմանի գնահատման և   |

|    |դրանց բավարարմանն ուղղված բազմաբնույթ ծառայությունների մատուցման|

|    |ուղղությամբ տարբեր ոլորտներում վարվող քաղաքականություններում    |

|    |միասնական և  համակարգված մոտեցում.                              |

|    |2) Փորձնական կիրառման արդյունքի հիման վրա գնահատման մեխանիզմների|

|    |հստակեցում. (նախատեսվում է իրականացնել փորձնական կիրառում 2     |

|    |փուլով` ռետրոսպեկտիվ և  պրոսպեկտիվ: Ռետրոսպեկտիվ փորձարկումը    |

|    |նախատեսվում է իրականացնել ԲՍՓԳ դիմած 20-30 անձի համար`          |

|    |հաշմանդամությունը գնահատելով ինչպես գործող, այնպես էլ նոր       |

|    |մշակված չափորոշիչներով: Այս փորձարկման նպատակն է կատարել        |

|    |խրոնոմետրաժ, գնահատել չափորոշիչների արդյունավետությունը,        |

|    |վերհանել որոշակի խնդիրներ և  կատարել այլ եզրակացություններ:     |

|    |Արդյունքում կկատարվեն համապատասխան լրամշակումներ: Իսկ           |

|    |պրոսպեկտիվ փորձարկումը կիրականացվի նախապես ընտրված մի քանի      |

|    |ԲՍՓՀ-ներում:  Փորձարկման արդյունքում կկատարվի վերլուծություն,   |

|    |կորոշվեն հաշմանդամության սահմանման շեմերը, կկատարվեն անհրաժեշտ  |

|    |եզրահանգումներ).                                                |

|    |3) Հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների առկայություն:    |

|____|________________________________________________________________|

|61. |Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների     |

|    |իրականացում                                                     |

|    |                                                                |

|    |1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                     |

|    |Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները   |

|    |պայմանավորված են ընտանիքներում երեխաների ապրելու իրավունքի      |

|    |ապահովման, երեխաների պաշտպանության համակարգի հզորացման,         |

|    |հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանության|

|    |քաղաքականության մեջ նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ` |

|    |այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացման, երեխաների      |

|    |խնամքի և  պաշտպանության հաստատությունների խնամքի պայմանների     |

|    |բարելավման, հաստատություններում խնամվող երեխաների`              |

|    |հասարակությանը ինտեգրման միջոցով:                               |

|    |Երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներից է |

|    |կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների պետական հոգածության |

|    |ապահովումը, ինչը պայմանավորված է երեխաների խնամքի և             |

|    |պաշտպանության հաստատությունների (մանկատուն, երեխաների խնամքի և  |

|    |պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, երեխաների աջակցության    |

|    |կենտրոն, երեխաների սոցիալական հոգածության կենտրոն)              |

|    |գործունեությամբ: Ներկայումս նախարարության համակարգի վեց         |

|    |մանկատներում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ  |

|    |730 երեխայի խնամքը և  դաստիարակությունը, երեխաների խնամքի և     |

|    |պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում իրականացվում է       |

|    |սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան շուրջ 700 երեխայի  |

|    |խնամքը և  դաստիարակությունը, երեխաների սոցիալական հոգածության 3 |

|    |կենտրոնում ցերեկային խնամք է ստանում 6-18 տարեկան շուրջ 300     |

|    |երեխա, իսկ աջակցության կենտրոնում յուրաքանչյուր տարի մինչև  6   |

|    |ամիս ժամկետով շուրջօրյա խնամք է տրամադրվում 3-18 տարեկան 20     |

|    |երեխայի` մինչև  նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելը,        |

|    |մանկատանը կամ երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ       |

|    |հաստատությունում տեղավորելը:                                    |

|    |Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրը կյանքի դժվարին իրավիճակում|

|    |հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների           |

|    |ապահովումն է, երեխայի և  նրա ընտանիքի կարիքների առավել լիարժեք  |

|    |բավարարումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացումը,  |

|    |երեխաների խնամքի և  պաշտպանության հաստատություններում խնամքի    |

|    |պայմանների բարելավումը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի   |

|    |ապահովումը, իսկ ընտանիքում տեղավորելու անհնարինության դեպքում`  |

|    |ընտանեկանին առավել մոտ կենսապայմանների ստեղծումը:               |

|    |Առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է ուսումնասիրել և   |

|    |գնահատել երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում  |

|    |գտնվող երեխաների և  նրանց ընտանիքների կարիքները, սահմանել       |

|    |երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների բեռնաթափման |

|    |հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, մշակել դրանց          |

|    |վերակազմակերպման վերաբերյալ առաջարկներ և  իրականացմանն ուղղված  |

|    |համապատասխան միջոցառումներ:                                     |

|    |2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը           |

|    |Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացման արդյունքում   |

|    |կուսումնասիրվեն և  կգնահատվեն հաստատություններում խնամվող       |

|    |երեխաների և  նրանց ընտանիքների կարիքները և  դրա հիման վրա       |

|    |կմշակվի երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների     |

|    |բեռնաթափման ծրագիր և  միջոցառումների ժամանակացույց:             |

|    |Կսահմանվեն երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատությունների  |

|    |բեռնաթափման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:           |

|_____________________________________________________________________|

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2015
N 111-Ն
Որոշում