Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2016 թվականի N 490-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետև` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի «հավելված» բառը փոխարինել «N 1 հավելված» բառերով.

i

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու դիմումի և թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:».

3) Որոշման N 1 հավելվածի (այսուհետև` Հավելված) 11-րդ կետում`

i

ա. «իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը)» բառերը,

բ. «և կնիքը» բառերից հետո լրացնել «` կնիք ունենալու դեպքում» բառերը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Դիմումը կարող է ներկայացվել համաձայն Որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի:».

4) Հավելվածի 12-րդ կետում`

i

ա. «ա)» ենթակետից հանել «իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցման փաստաթղթերի պատճենները,» բառերը,

բ. «գ» ենթակետը «գովազդի չափերի նշումով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում` էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով» բառերը:»,

գ. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «զ) հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր` դիմողի ցանկությամբ:»,

դ. լրացնել նոր «է» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`

«է) տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:».

i

5) Հավելվածի 13-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

6) Հավելվածի 14-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

7) Հավելվածի 15-րդ կետում`

i

ա. «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. «առնվազն 3 աշխատանքային օր» բառերից առաջ լրացնել «Կանոնների 16-րդ կետով համաձայնեցման կամ մերժման համար նախատեսված ժամկետի ավարտից» բառերը.

i

8) Հավելվածի 16-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

i

9) Հավելվածի 17-րդ կետում «մերժում է համաձայնության տրամադրումը» բառերից հետո լրացնել «Կանոնների 16-րդ կետում սահմանված ժամկետում».

i

10) Հավելվածի 18-րդ կետում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տալը մերժում է նույն ժամկետում» բառերից հետո լրացնել «, ընդ որում թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով».

i

11) Հավելվածի 19-րդ կետում «3-օրյա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «հաստատված էսքիզի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային նյութի» բառերով.

12) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.1. կետով`

i

«21.1. Գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ գովազդատուի դիմումը Կանոնների 16-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`

ա. ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Չափորոշիչների և Կանոնների պահանջներին,

բ. խախտվում են սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջները,

i

13) Հավելվածի 22-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Այն կարող է մերժվել Կանոններով սահմանված ժամկետներում և հիմքերով:».

i

14) Հավելվածի 25-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ. «Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:».

15) Հավելվածի 26-րդ կետում`

i

ա. «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. «մեկ ամիս առաջ» բառերից առաջ լրացնել «թույլտվության ժամկետը լրանալուց» բառերը.

i

16) Հավելվածի 34-րդ կետում «4 մ x 12 մ» և «1.2 մ x 1.8 մ» բառերը փոխարինել համապատասխանաբար` «7 մ x 14 մ» և «1.5 մ x 3.5 մ» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Երևան քաղաքում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հենասյան վրա պետք է նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:».

17) Հավելվածը լրացնել նոր 34.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`

i

«34.1 Երևանի քաղաքապետի կողմից սահմանված գործունեության ուղղվածության առանձին ոլորտների համար, գովազդային վահանակները պետք է լինեն միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներով, որոնց էսքիզները հաստատում է Երևանի քաղաքապետը:».

18) Հավելվածի 35-րդ կետը հանել.

i

19) Հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետի «30» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 4-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «4» թվով.

i

20) Հավելվածի 45-րդ կետում «երկկողմանի կամ միակողմանի լուծում» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետի կողմից հաստատված էսքիզներին համապատասխան միասնական գունային, ոճային ձևավորմամբ լուծումներ» բառերով, իսկ «և չեն կարող զբաղեցնել 1 քմ մակերեսից ավել տարածք» բառերը հանել:

2. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տրամադրելու դիմումի և թույլտվության ձևը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի մարտի 18-ի

N 490-Ն որոշման

 

«Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2009 թվականի նոյեմբերի 18-ի

N 37-Ն որոշման

 

Ձև 1

______________________________________________

                                   (վարչական շրջանի անվանումը)

                            ______________________________________________

                             (վարչական շրջանի ղեկավարի անունը, ազգանունը)

                            ______________________________________________

                                   (դիմողի անուն, ազգանուն/անվանում)

                            ______________________________________________

                            (բնակության վայր/գտնվելու վայր, պետական

                                          գրանցման համար)

 

Դիմում

Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդ տեղադրելու

(տեղաբաշխելու) թույլտվություն տրամադրելու մասին

 

Խնդրում եմ տրամադրել ստորև նշված պայմաններով արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվություն:

 

Գովազդային միջոցի տեղադրման վայրը ___________________

Գովազդային միջոցի տեղադրման ժամկետը ___________________

Տեղադրվող Գովազդի միջոցը ___________________

Գովազդի տեսակը ___________________

 

Այդ նպատակով խնդրում եմ`

[] տրամադրել հողամաս (եթե գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա)

[] տրամադրել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի օգտագործման համաձայնություն (եթե Գովազդը, Գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա):

 

Կից ներկայացնում եմ`

1. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում` համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

3. գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից` գովազդի չափերի նշումով,

4. եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

5. տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

 

    Դիմող`                          _________________________________

           (ստորագրություն)               (անուն, ազգանուն)

                           

«---» ----------------- թ.

 

Ձև 2

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ _______________ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ)

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____

 

Տրվում է

______________________________________________

գովազդատուի անվանումը

 

______________________________________________

արտաքին գովազդի տեղաբաշխման

(տեղադրման) վայրը (տեղը)

 

______________________________________________

արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը

(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)

 

______________________________________________

գովազդի տեսակը

 

_____________________________________________

գովազդային նյութի անվանումը

 

Գովազդի մակերեսը _____ քմ

 

Թույլտվության գործողության ժամկետը` «__»___________ թ.

 

Երևանի __________ վարչական շրջանի ղեկավար` __________________

 

«---»----------------- թ.

 

Կ.Տ.»:

 

 

pin
Երևանի ավագանի
18.03.2016
N 490-Ն
Որոշում