Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱ ...

 

26.12.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2023 թվականի N 595-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 21-ի

N 595-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 25.09.2025 թիվ 1375-Ն որոշում)

 

1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների) պետական սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը (այսուհետ` տարածք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են հետևյալ պայմանների բավարարման դեպքում.

1) համայնքի դեպքում, եթե

ա. N 3 օրինակելի ձևին համապատասխան ծրագիրն արժանացել է համայնքի ավագանու հավանությանը,

բ. ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը միտված սեփական, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը,

2) հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների դեպքում, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է`

ա. N 3 օրինակելի ձևին համապատասխան գործարար ծրագրի պահանջներին.

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ոլորտային զարգացման ռազմավարական փաստաթղթերում ամրագրված` ըստ ոլորտների զարգացման քաղաքականության պահանջներին.

գ. տնտեսական կամ սոցիալական համապատասխան ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համագործակցության զարգացմանը.

դ. իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակին.

ե. ինչպես նաև առկա է ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի դրական կարծիքը:

(1-ին կետը փոփ. 25.01.2024 թիվ 119-Ն, 08.05.2025 թիվ 543-Ն, 25.09.2025 թիվ 1375-Ն, 25.12.2025 թիվ 1957-Ն որոշումներ)

1.1. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է նաև գույքի բարելավման ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացված գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները:

(1.1-ին կետը լրաց. 25.01.2024 թիվ 119-Ն որոշում)

2. Տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնք համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության (բացառությամբ` համայնքների), գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար դիմելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 3

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում` պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը (այսուհետ` տարածք) անհատույց օգտագործող` համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (այսուհետ` կազմակերպություն) մասին

(1-ին կետը փոփ. 25.09.2025 թիվ 1375-Ն որոշում)

1.1. կազմակերպության լրիվ անվանումը ________________________________,

1.2. կազմակերպության ձևը __________________________________________,

1.3. կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը___________________,

1.4. կազմակերպության գրանցման վկայականի համարը _______________________,

1.5. գրանցման վայրը և տարեթիվը ______________________________________,

1.6. գործունեության հիմնական ուղղությունները _________________________,

1.7. գործունեության իրականացման վայրը (նստավայրը) ____________________,

1.8. փոստային հասցեն _________________________________________________,

1.9. տվյալներ (հեռախոս/ֆաքս, էլեկտրոնային հասցե ______________________,

վեբ կայքեր______________________,

(առկայության դեպքում)

 

1.10. կազմակերպության գործունեության զարգացման (այդ թվում` նաև գույքի բարելավման, եթե նախատեսվում է) ծրագիրը հաստատվել է __________________ կազմակերպության իրավասու մարմնի 20 _____ թ. ___________ -ի N _________ որոշմամբ,

1.11. կազմակերպության ղեկավար`__________________________, հեռ. ______________________, կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավար ______________________, հեռ. _______________________________:

 

2. Կազմակերպության գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերը և զարգացման ռազմավարական փաստաթղթերը (հաստատված ծրագրեր, ընդունված որոշումներ և այլն, եթե դրանք առկա են)

2.1. ______________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը)

 

իր գործունեության և ներկայացված ծրագրի իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ___________________________________

(նշել կազմակերպության տվյալ տեսակին վերաբերող օրենքը)

օրենքով, «___________________________» կազմակերպության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով ________________________________________________,

(նշել ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման

տարին, ամիսը, ամսաթիվը, համարը և տեսակը)

2.2. _______________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը)

իր գործունեության և ներկայացված ծրագրի իրականացման համար առաջնորդվում է` ծրագրով ___________________________________________________________,

(նշել ծրագրի անվանումը)

___________________________________________________________________________

(նշել որոշման (փաստաթղթերի) անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը և տեսակը)

որոշմամբ (փաստաթղթերով),

2.3 ________________________________________________________________ (նշել կազմակերպության անվանումը) աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այդ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով:

 

3. Կազմակերպության գործունեության ոլորտը _____________________________

(նշել կազմակերպության անվանումը) գործունեության ոլորտներն են`

1) _________________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________,

4) _________________________________________________________________ և այլն:

 

4. Ծրագրի իրականացման համար առկա մարդկային ռեսուրսներն են

4.1. ________________________________________________________________,

(ծրագրի ղեկավար կազմի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)

4.2. ________________________________________________________________,

(ծրագրի իրականացման համար կազմակերպության մշտական և ներգրավված

աշխատողների անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, մասնագիտություն)

4.3. _______________________________________________________________:

(տեղեկատվություն ծրագրին մասնակցող այլ անձանց մասին)

 

5. Կազմակերպության կողմից տարածքի օգտագործման ծրագրի նպատակը և խնդիրները

5.1 սույն ծրագրի իրականացման նպատակը հանդիսանում է`

1) ________________________________________________________________,

2) ________________________________________________________________,

(եթե ծրագրի իրականացման նպատակը կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված և գործող ոլորտի կամ տարածքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների հետ, ապա անհրաժեշտ է նշել որոշման անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը և տեսակը)

5.2. սույն ծրագրի իրականացման ընթացքում լուծման ենթակա խնդիրներ են`

1) ________________________________________________________________,

2) ________________________________________________________________,

3) ________________________________________________________________, և այլն:

 

6. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց աղբյուրները

 

6.1. Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա _______________ տարիների համար կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է __________________________________ ՀՀ դրամ, այդ

(նշել չափը) թվում` ըստ ծրագրի իրականացման տարիների,

 

6.2. սույն ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են.

1) կազմակերպության միջոցները ________________________________________,

(նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

 

2) կազմակերպության կողմից փոխառու միջոցները ________________________,

(նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

 

3) դրամաշնորհներ ____________________________________________________,

(նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

 

4) բարեգործների կողմից տրամադրվող միջոցները __________________________ _________________________________________________________________, (նշել կազմակերպության կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը և ֆինանսավորման չափը ըստ տարիների)

 

5) այլ աղբյուրներ ____________________________________________________:

 

7. Ծրագրի իրականացման և տարածքի օգտագործման ժամկետները

Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել ____________________ տարիների ընթացքում:

 

8. Ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումները

8.1. սույն ծրագրի շրջանակներում առաջիկա ___________ տարիներին __________ կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները (այդ թվում` տարածքի բարելավման ուղղությամբ, եթե ծրագրով նախատեսվում է) __________________________________________________________,

(նշել միջոցառումների անվանումը ըստ ծրագրի իրականացման տարիների)

___________________________________________________________________,

 

8.2. սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ կազմակերպությունը կապահովի _______________________________________________________________________,

(նշել ծրագրի չափելի արդյունքները թվային ցուցանիշներով, շահառուների թիվը, մյուս անհրաժեշտ տեղեկությունները) _______________________________________________________________________,

8.3. ծրագրի իրականացման ընթացքում իրականացվող բաժանելի բարելավումները (ձեռք բերվող գույքը) չեն համարվում տարածքի բարելավմանն ուղղված միջոցներ և համարվում են կազմակերպության սեփականությունը:

 

9. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքը

սույն ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ կազմակերպությունը ծրագրային ժամանակահատվածում (հնարավորության դեպքում` ըստ տարիների) կապահովի ______________________________________________________ ______________________________________________________________________,

(նշել ծրագրի չափի արդյունքները, մասնավորապես` կատարված աշխատանքները և ստեղծված արդյունքները` գիտական աշխատանքների սեմինարների հրապարակում, դասընթացների և խորհրդակցությունների անցկացում, բարեգործական և գիտակրթական միջոցառումների շահառուների թիվը, տարածքի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների պատկերային վերջնարդյունքները և ծախսերը ու ծրագրի վերջնական արդյունքներին առնչվող այլ տեղեկությունները) _______________________________________________________________________:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 21-ի

N 595-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Այլ կազմակերպություններին (բացառությամբ` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների) (այսուհետ` կազմակերպություն), ինչպես նաև համայնքներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն հանդիսացող գույքն (այսուհետ` գույք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է, եթե տվյալ սուբյեկտների կողմից ներկայացվել է`

1) N 4 օրինակելի ձևի պահանջները բավարարող գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումները ներառյալ` ըստ արժեքների գույքի բարելավմանն ուղղված շինմոնտաժային աշխատանքների և այլ ծախսերի իրականացումը, ինչպես նաև մեքենասարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ներգրավելու նպատակով գույքն (բացառությամբ` ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների) անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող նվազագույն պահանջներն են (բացառությամբ` մարզերի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող գույքի, որոնց հնարավոր օգտագործողներին առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող ներդրումների արժեքների նկատմամբ կիրառվում են 50 տոկոսի չափով զեղչ)`

ա. մինչև 25 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար` առնվազն գույքի գնահատված արժեքի չափով ներդրում և աշխատատեղի ստեղծում.

բ. 25-50 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար` յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

գ. 50-75 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար` յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

դ. 75 մլն դրամից ավել գնահատված արժեքով գույքի համար` յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

Ընդ որում «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված ներդրումների ընդհանուր ծավալում գույքի բարելավմանն ուղղված միջոցները պետք է կազմեն ընդհանուրի մեջ առնվազն 80 տոկոս.

2) կազմակերպության կողմից առաջարկվող գույքի բարելավման ներդրումային ծրագիրը բավարարում է կազմակերպության զարգացման ծրագրին (առկայության դեպքում) և համապատասխան ոլորտներում զարգացման ռազմավարական փաստաթղթերի պահանջներին:

(1-ին կետը փոփ. 25.01.2024 թիվ 119-Ն, 15.08.2024 թիվ 1289-Ն, 08.05.2025 թիվ 543-Ն, 25.12.2025 թիվ 1957-Ն որոշումներ)

2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հսկողությունն իրականացվում է ծրագրին համապատասխան գույքի բարելավմանն ուղղված ներդրումների նախատեսված ծավալի և ստեղծվող աշխատատեղերի քանակի նկատմամբ:

3. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են այդ պայմանագրերին համապատասխան` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է դրամաշնորհի պայմանագրով նախատեսված ժամկետով:

(3-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1957-Ն որոշում)

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 4

 

ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ` տարածք) բարելավման ծրագիր իրականացնող կազմակերպության մասին

1.1. կազմակերպության լրիվ անվանումը ________________________________,

1.2. կազմակերպության ձևը ________________________________________,

1.3. կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը _____________,

1.4. կազմակերպության գրանցման վկայականի համարը _______________________,

1.5. գրանցման վայրը և տարեթիվը _____________________________________,

1.6. գործունեության իրականացման վայրը (նստավայրը) ____________________,

1.7. փոստային հասցեն ________________________________________________,

1.8. կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը (առկայության դեպքում)

_____________________դրամ,

(թվերով և տառերով)

1.9. նույնականացման ծածկագիրը ________, հարկ վճարողի հաշվառման համարը ___________,

1.10. տարածքի բարելավման ներդրումային ծրագիրը հաստատվել է _____________ կազմակերպության իրավասու մարմնի _________ որոշմամբ

Գործադիր տնօրեն ____________________, հեռ. __________________,

Հաշվապահական ծառայության ղեկավար ____________, հեռ. ______________,

1.11. այլ տվյալներ (հեռախոս/ֆաքս, էլեկտրոնային հասցե, վեբ կայքեր) __________________: (առկայության դեպքում)

 

2. Կազմակերպության գործունեության նպատակները և խնդիրները

2.1. կազմակերպության նպատակներն են`

1) _______________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________, և այլն,

2.2 կազմակերպության խնդիրներն են`

1) _______________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________, և այլն:

 

3. Կազմակերպության կողմից ներկայացվող տարածքի անբաժանելի բարելավման ներդրումային ծրագիրը

3.1. ներդրումային ծրագրի ընդհանուր նկարագիրը _______________________ _________________________________________________________________________,

3.2. ծրագրի հիմնական նպատակը և լուծման ենթակա խնդիրները

__________________________________________________________________________

__________________________________________________________________________,

3.3. ներդրումային ծրագիրն իրականացվում է ______________________________

___________________________________________________________________________

(անմիջականորեն կազմակերպության կողմից) __________________________________________________________________________:

(կամ կապալային կամ այլ պայմանագիր կնքելու միջոցով)

 

4. Ներդրումային ծրագրի գործողության ոլորտը, ներդրումային բյուջեն և իրականացման ժամանակահատվածը

4.1 սույն ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտ(ներ)ում

1) _______________________________________________________________,

(ծառայությունների մատուցում` տուրիզմ, հյուրանոցային բիզնես, սննդի կազմակերպում, գրասենյակային տարածքների տրամադրում և այլն)

2) _________________________________________________________________,

(կամ ուղղակի արտադրական ծրագրի իրականացում)

3) _________________________________________________________________,

(կամ գիտաարտադրական և մշակութային ծրագրի իրականացում):

 

4.2 սույն ներդրումային ծրագրի բյուջեն կազմում է ______________________

դրամ,                                               (թվերով և  տառերով)

 

4.3 սույն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված _______________ ժամկետում ներդրողը ըստ տարիների նախատեսում է կատարել հետևյալ գումարի ներդրումները

1) _______________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________, և այլն,

 

5. Ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

1) սեփական միջոցներ _________________________________________________,

(նշել գումարի մեծությունը)

2) փոխառու միջոցներ _____________________________________________,

(նշել գումարի մեծությունը)

3) դրամաշնորհներ _________________________________________________,

(նշել գումարի մեծությունը)

4) բարեգործների կողմից տրամադրվող միջոցները _________________________,

(նշել գումարի մեծությունը)

 

6. Ներդրումային ծրագրով նախատեսված ֆինանսավորման ուղղությունները և ըստ ժամանակացույցի իրականացվող միջոցառումները

6.1. սույն ծրագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են

1) տարածքի բարելավմանն ուղղված

1) _______________________________________________________________,

(շինմոնտաժային աշխատանքների իրականացում, նշել գումարը)

2) _________________________________________________________________,

(մեքենասարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում, նշել գումարը)

3) տարածքի բարելավմանն ուղղված

_________________________________________________________________,

(այլ ծախսերի կատարում, նշել գումարը)

 

Տարածքի բարելավման ակնկալվող ներդրումներին վերաբերվում են միայն տարածքի վրա կատարվող և անբաժանելի բարելավում ապահովող միջոցները, որոնք էլ հիմք են հանդիսանում ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու համար:

6.2. սույն ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ըստ ժամանակացույցի նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները

1) _______________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

2) _________________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

3) _________________________________________________________________ և

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը) այլն:

7. Ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացման արդյունքում տարածքի բարելավման քանակական և որակական հստակ չափելի ցուցանիշների սահմանում, տարածքի բարոյական մաշվածության նվազման ուղղությամբ աշխատանքների արդյունքների առանձնացում և ներկայացում և այլ տարածքի բարելավումը բնութագրող ու աշխատատեղերի ստեղծմանն առնչվող տեղեկությունների ներկայացում:

 

8. Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը

8.1. սույն ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերն են

1) _______________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________ և այլն,

8.2 հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով իրականացվող միջոցառումներն են

1) _______________________________________________________________,

2) _________________________________________________________________,

3) _________________________________________________________________ և այլն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2023
N 595-Ն
Որոշում