040.1230.111017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1230-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ` ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԱՇՏԸ` ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Աջակցություն Հայաստանի կառավարությանը` հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցով բարելավելու օրենսդրական և կարգավորիչ դաշտը` աջակցելու ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1230-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________.
|                         |Ցուցանիշների փոփոխությունը |
|                         |(գումարների ավելացումները  |
|                         |նշված են դրական նշանով)    |
|_________________________|___________________________|
|1. Եկամուտների գծով      |        25,197.0           |
|_________________________|___________________________|
|2. Ծախսերի գծով          |        25,197.0           |
|_________________________|___________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) |             0.0           |
._____________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1230-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտները  |Ցուցանիշների   |
|                             |փոփոխությունը  |
|                             |(գումարների    |
|                             |ավելացումները  |
|                             |նշված են դրական|
|                             |նշանով)        |
|                             |_______________|
|                             |     տարի      |
|_____________________________|_______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ                     |       25,197.0|
|_____________________________|_______________|
|այդ թվում`                   |               |
|_____________________________|_______________|
|Պաշտոնական դրամաշնորհներ     |       25,197.0|
._____________________________________________.
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1230-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների   |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի անվանումները    |փոփոխությունը  |
|նը|մ |  |                                            |(գումարների    |
|  |բ |  |                                            |ավելացումը     |
|  |ը |  |                                            |նշված է դրական |
|  |  |  |                                            |նշանով)        |
|  |  |  |                                            |_______________|
|  |  |  |                                            |      տարի     |
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |       25,197.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |  |  |այդ թվում`                                  |               |
|__|__|__|____________________________________________|_______________|
|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  |       25,197.0|
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |  |  |այդ թվում`                                  |               |
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |01|  |Օրենսդիր և  գործադիր մարմիններ, պետական     |       25,197.0|
|  |  |  |կառավարում, ֆինանսական և  հարկաբյուջետային  |               |
|  |  |  |հարաբերություններ, արտաքին հարաբերություններ|               |
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |  |  |այդ թվում`                                  |               |
|__|__|__|____________________________________________|_______________|
|  |  |01|Օրենսդիր և  գործադիր մարմիններ, պետական     |       25,197.0|
|  |  |  |կառավարում                                  |               |
._____________________________________________________________________.
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1230-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման|Ցուցանիշների   |
|հոդվածների անվանումները                      |փոփոխությունը  |
|                                             |(ծախսերի       |
|                                             |ավելացումները  |
|                                             |նշված են դրական|
|                                             |նշանով)        |
|                                             |_______________|
|                                             |     տարի      |
|_____________________________________________|_______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                              |       25,197.0|
|_____________________________________________|_______________|
|այդ թվում`                                   |               |
|_____________________________________________|_______________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                               |       25,197.0|
|_____________________________________________|_______________|
|այդ թվում`                                   |               |
|_____________________________________________|_______________|
|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ                     |       15,839.9|
|_____________________________________________|_______________|
|այդ թվում`                                   |               |
|_____________________________________________|_______________|
|Դրամով վճարվող աշխատավարձեր և  հավելավճարներ |       15,839.9|
|_____________________________________________|_______________|
|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ    |        9,357.1|
|_____________________________________________|_______________|
|այդ թվում`                                   |               |
|_____________________________________________|_______________|
|ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ|        9,357.1|
._____________________________________________________________.
 
_________________________________________________
ԻՐՏԵԿ - NN 5, 6, և 7 հավելվածները չեն բերվում
 
i
(5-րդ, 7-րդ հավելվածները փոփ. 28.12.17 թիվ 1741-Ն որոշում)