040.0356.030700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«3» հուլիսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 հուլիսի 2000 թվականի N 356
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ (ՀՀ կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 9-ի N 625 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թ.
փետրվարի 8-ի N 59 որոշման
 
ԿԱԶՄ
 
երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների
արտահանման վերահսկողության հանձնաժողովի
 
     Ա. Մանուկյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 
                        (հանձնաժողովի նախագահ)
     Գ. Մանասարյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի 
                        վարչության պետ
Ա. Շահնազարյան   - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
     Գ. Հակոբյան      - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Ե. Զախարյան      - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Միրզաբեկյան   - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
վարչության պետ
     Ս. Ալանակյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների 
                        վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
     Ա. Զաքարյան      - ՀՀ ռազմաարդյունաբերության հանձնաժողովի քարտուղար 
                        (հանձնաժողովի քարտուղար)