040.0452.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 452
i
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵՎՈՆԻ ՉԱՈՒՇՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ալեքսանդր Լևոնի Չաուշյանի բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև հաշվի առնելով արվեստի մի շարք անվանի գործիչների ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ալեքսանդր Լևոնի Չաուշյանին (ծնվ. 1977 թ.) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2004 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 28.02.01 թիվ 153, 06.06.02 թիվ 758-Ա, 26.06.03 թիվ 768-Ա որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից: