Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԵՂԵՑԱՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԵՂԵՑԱՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ...

 

 

040.0552.130900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 552

 

«ԵԿԵՂԵՑԱՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 34/16 որոշումը 1997 թվականից սկսած` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շենքի հետազոտական, նախագծային, շինարարական և վերահսկողական աշխատանքների իրականացումը որպես բարեգործական գործունեություն որակելու վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացմանն աջակցելու, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շենքի շինարարությանը նպաստելու, նշված շենքի շինարարական և հարակից աշխատանքների 1999 թվականի տարեկան և 2000 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հաշվարկված ու մատակարարներին վճարված 117610,912 հազ. դրամի չափով ավելացված արժեքի հարկի գումարը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Եկեղեցաշին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 117610,912 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ներկայացված ցանկի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2000
N 552
Որոշում