041.0230.070410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`
1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը փոփ.29.06.10 թիվ 483-Ա որոշում)
2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 29.06.10 թիվ 483-Ա որոշում)
(վերնագիրը փոփ. 29.06.10 թիվ 483-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 7-ի
N 230-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)
Լ. Յոլյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ա. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի նախագահ
Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Թավադյան - ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների
բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ-ի
«Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Հասրաթյան - ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի
գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական
քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Այվազյան - ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Սաղյան - ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական
կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Ցականով - «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների
ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Դումանյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի
ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Վ. Մելիքյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաներ և
համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ,
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի
տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - «Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)
Ֆ. Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
(համաձայնությամբ)
Մ. Հերգնյան - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն»
ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցներ գիտահետազոտական ինստիտուտ»
ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Ասլյան - ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
(1-ին հավելվածը փոփ. 29.06.10 թիվ 483-Ա, 07.03.13 թիվ 191-Ա, 21.05.13 թիվ 364-Ա, 03.05.16 թիվ 361-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 7-ի
N 230-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը, այս բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը, արդյունաբերական ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը նպաստելն է:
3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:
(6-րդ կետը փոփ. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)
7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:
8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:
10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
15.1. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
(15.1-ին կատը լրաց. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)
III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը,
5) խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:
18. Խորհրդի անդամը պարտավոր է`
1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն է:
21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.
2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.
7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում են խորհրդակցություններ:
(21-րդ կետը փոփ. 07.03.13 թիվ 191-Ա որոշում)
(2-րդ հավելվածը լրաց. 29.06.10 թիվ 483-Ա որոշում)