010.0182.260501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
 
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
ՀՈԴՎԱԾ 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
 
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի հինգերորդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱԱ նախագահն իրավունք ունի մասնակցել կառավարության նիստերին:»:
 
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի վեցերորդ կետում ավելացնել հետևյալ նախադասությունը.
«ԳԱԱ պաշտոնական ներկայացուցիչներն իրավունք ունեն անմիջականորեն մասնակցել իրենց ներկայացրած առաջարկությունների քննարկմանը, որի մասին նրանց նախապես գրավոր տեղեկացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:»:
 
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի ութերորդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
«թ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորում է փորձագիտական, խորհրդատվական մարմիններ, խմբեր կամ ԳԱԱ համակարգի այլ ստորաբաժանումներ:»:
 
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ կետի «ը» ենթակետի «տաղանդավոր» բառը փոխարինել «հեռանկարային» բառով:
 
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
26 մայիսի 2001թ.
ՀՕ-182