Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 875-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1026-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և առաջին կետում «անհատական կազմը» բառերը փոխարինել «կազմը» բառով.

2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) N 2 հավելվածի`

ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:»,

բ. 36-րդ կետում «փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի» բառերը փոխարինել «փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թ. օգոստոսի 18-ի

N 875-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. օգոստոսի 1-ի

N 1026-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ փոխվարչապետեր

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Սուրեն Քրմոյան - ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցության նախաձեռնության

թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար

 

Տիգրան Ճորոխյան - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար

(համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.08.2021
N 875-Ա
Որոշում