| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 ապրիլի 2021 թվականի N 1553-Լ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ 2688-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի 04-Ց ցուցումով սահմանված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարված լաբորատոր հետազոտության արդյունքի մասին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացվող տեղեկանքի ձևանմուշը հաստատելու և լաբորատոր հետազոտության ենթարկված անձանց տեղեկանք տրամադրելու մասին» թիվ 2688-Լ հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
i
1) Հրամանի 2-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«3) թեստավորման պատասխանի վերաբերյալ տեղեկանքը կարող է հասանելի լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող համապատասխան բջջային հավելվածով:»,
i
2) Հրամանի հավելվածով հաստատված տեղեկանքի ձևանմուշում «(հետազոտության օր) (դատա տեստիռօվանիյա) (the day of test)» բառերը փոխարինել «նմուշառման օր/ամիս/տարի և ժամը դեն/մեսյաց/գօդ ի վրեմյա օտբօռա պռօբի sampling day/month/year and time «բառերով:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ և տեղեկատվության անվտանգության ապահովման համար պատասխանատու Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ