118.0120.160501
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
13 ապրիլի 2001 թվականի N 120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000թ. հունիսի 12-ի N 110 հրամանով (2001թ. հունվարի 10-ի N 6, փետրվարի 14-ի N 47 հրամանների խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է երեք ժամ: Նշված ժամանակը լրանալուն պես, դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել Հանձնաժողովին:
Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում` օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, երկխոսության մեջ մտնել մյուս դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից: Հաջորդ անգամ քննությանը նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` քննությունից հեռացվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս հետո»: