Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 9-րդ ենթակետով.

«9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի -- ի N-- Լ որոշմամբ սահմանված դրամական աջակցության գումարը, վճարման ենթակա` չվճարված դրամական աջակցության գումարը:».

2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետ.

«6.1. 2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետում ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա:».

3) հավելվածի 15-րդ կետը «կատարվում են» բառերից հետո լրացնել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումարները փոխվելու (ավելանալու կամ կետից հանվելու) դեպքում դրանց անկանխիկ եղանակով վճարումը սկսվում կամ դադարեցվում է» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 12-րդ ենթակետով.

«12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի - ի N-- Լ որոշմամբ սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա` դրամական աջակցության չվճարված գումարը.».

2) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետ.

«6.1. 2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետում ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա:».

3) N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում և 19-րդ կետում «------------------ որոշման» բառը փոխարինել «2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2136-Ն
Որոշում