ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-105-Ն-30
2021թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ-289-Ա հրամանագիրը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որմոշան (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
i
1) Որոշման Հավելված 2-ի 11-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ առկա է Ծրագրի միջոցով ձևավորված դատական կազմից բացակայող դատավորին դատարանի նախագահի կողմից փոխարինելու անհնարինության դեպք, ապա բացակայող դատավորին փոխարինելու հարցը որոշում է դատարանի նախագահը:»:
i
2) Որոշման Հավելված 2-ը լրացնել նոր` 12.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Եթե հիմնական կազմի դատավորը փոխարինվել է, և տվյալ գործով դեռևս չեն կատարվել այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կարող են ազդել բողոքի քննության դատավարական ժամկետների վրա, ապա զեկուցող դատավորի զեկուցագրի հիման վրա դատարանի նախագահի կողմից դատական կազմում կարող է ընդգրկվել սկզբնական դատական կազմի փոխարինված դատավորը:»,
i
3) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 5-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Նորա Կարապետյան» բառերը փոխարինել «Լևոն Գրիգորյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 13
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 դեկտեմբերի 2021 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունվարի 2022 թվական: