ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2022 թվականի N 189-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 472-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» N 472-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.».
i
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 37-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են ներդրումային կոմիտեի բոլոր անդամները` բացառությամբ 33-րդ կետով սահմանված դեպքի:».
i
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «հանձնաժողովի» բառը փոխարինել «ներդրումային կոմիտեի» բառերով.
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 3-րդ նախադասության մեջ «նախագահող փոխվարչապետ» բառերը փոխարինել «նախագահողն» բառով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան
___________________________________
ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):