Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱ ...

 

11.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) տեղեկություններ բաժնետիրական ընկերության կողմից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` ընկերության գործունեությունը շարունակելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ.».

2) 21-րդ կետը «պաշտոնակատարի» բառից հետո լրացնել «(օրենքով նախատեսված դեպքերում` ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ղեկավարը» բառից հետո լրացնել «կամ նրա պաշտոնակատարը (օրենքով նախատեսված դեպքերում` ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը)» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «ընտրելու» բառից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում` ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձ նշանակվելու» բառերով.

2) 1-ին կետը «մասին» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում` ընկերության միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության մասին տեղեկությունները» բառերով.

3) 2-րդ կետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ օրենքով նախատեսված դեպքերում` ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-239-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 26.05.2021
N ՀՕ-239-Ն օրենք