ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
10.11.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 46-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 12-Ա հրամանով (այսուհետ` հրաման) հաստատված հավելվածի`
i
1) 3.2 ենթախումբը լրացնել նոր 571-րդ կետով.
«571. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` ՕՅ-Հ-Յ.2-571):»
i
2) Ուժը կորցրած ճանաչել հրամանի, հավելվածի 3.2 ենթակետի 360-րդ կետը:
3. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին և ոստիկանության քաղաքացիական ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ |
Վ. Ղազարյան |
Երևան 8 նոյեմբերի 2022 թ. |
|
Որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 9 նոյեմբերի 2022 թվական
https://www.police.am/resources/police/uploads/files/protocols/fbee14cae29753e2dce69e354ca62247.pdf