Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-46-Ն-16

2023թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Որոշման վերնագրում և 3.1-ին կետում «ցանկը» բառից հետո լրացնել «և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը» բառերը,

i

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 8-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Արթուր Աթաբեկյան» բառերը,

3) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «քաղաքացիական» բառը փոխարինել «քրեական» բառով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Անի Մխիթարյան» բառերը փոխարինել «Արշակ Վարդանյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «Սնանկության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սերգեյ Չիչոյան» բառերը փոխարինել «Արթուր Աթաբեկյան» բառերով,

5) Հավելված 3-ի «դ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մամիկոն Դրմեյան» բառերը փոխարինել «Արման Թովմասյան» բառերով,

i

6) Որոշման 3.1-ին կետով հաստատված 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023 թ. մայիսի 2

Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2023 թ. մայիսի 2-ի

թիվ ԲԴԽ-46-Ն-16 որոշման

 

«Հավելված 4

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի

թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման

 

ՑԱՆԿ

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N  |ԴԱՏԱՐԱՆ                           |ԴԱՏԱՎՈՐ             |ՀԱՆՁՆՎՈՂ |

|   |                                  |                    |ԳՈՐԾԵՐԻ  |

|   |                                  |                    |ՏՈԿՈՍԱՉԱՓ|

|___|__________________________________|____________________|_________|

|1. |Երևան  քաղաքի առաջին ատյանի       |Մնացական Մարտիրոսյան|5%       |

|   |ընդհանուր իրավասության քրեական    |                    |         |

|   |դատարան                           |                    |         |

|___|__________________________________|____________________|_________|

|2. |Երևան  քաղաքի առաջին ատյանի       |Արթուր Մկրտչյան     |75%      |

|   |ընդհանուր իրավասության քրեական    |                    |         |

|   |դատարան                           |                    |         |

._____________________________________________________________________.

«:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 2 մայիսի 2023 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 մայիսի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.05.2023
N ԲԴԽ-46-Ն-16
Որոշում