Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

12.07.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 15-ին

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.

«28) հրատապ կամ հատուկ դեպք` բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրա հետևանքով հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների քանակի պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին և բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելուն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «գրանցման» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով.

2) 14-րդ մասը «ժամկետը,» բառից հետո լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «ագրոքիմիկատներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը «համարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքի» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չընդգրկված,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների,» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չստացած,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների,» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-220-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 15.06.2023
N ՀՕ-220-Ն օրենք