ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2023 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 23-Ն որոշման թիվ 2 հավելվածի`
i
1) 1-ին կետի «կուսակցության (կուսակցությունների դաշինքի» բառերը և կետադրական նշանը փոխարինել «կուսակցության (կուսակցությունների դաշինքի)» բառերով և կետադրական նշաններով, իսկ «ավագանու անդամի թեկնածուի և համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու)» բառերը և կետադրական նշանները փոխարինել «ավագանու անդամի թեկնածուի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու)» բառերով և կետադրական նշաններով.
i
2) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայտարարագրի ձևը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի կամ ավագանու անդամի թեկնածուն հայտարարագրի էլեկտրոնային ձևը կարող է ներբեռնել նաև «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ից (այսուհետ` Համակարգ)` ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) միջոցով:».
i
3) 7-րդ կետում «, իսկ պատգամավորի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով» բառերը և կետադրական նշանները փոխարինել «և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է [email protected] էլեկտրոնային հասցեին» բառերով.
4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ. «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի` Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացված հայտարարագիրը տպվում է, ստորագրվում հայտարարատուի կողմից, և ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ: Այս դեպքում հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով թղթային տարբերակով չի ներկայացվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հուլիսի 2023 թվական: