Սեղմել Esc փակելու համար:
«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԱՆՀ ...

 

 

040.1226.220802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2002 թվականի N 1226-Ա

 

«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվի տեխնիկական վերազինման և հետագա գործունեության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Երևանի Բագրատունյաց փողոցի N 23 հասցեում գտնվող N 74 դպրոցի տնօրինության երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվին:

(1-ին կետը փոփ. 05.06.03 թիվ 735-Ա որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 735-Ա որոշում)

i

3. Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի սպասարկման համար անհրաժեշտ 2776,0 քառակուսի մետր հողամասի սահմանների ճշտումը և անհատույց օգտագործման իրավունքով սահմանված կարգով ձևակերպումը:

(3-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 735-Ա որոշում)

(որոշման վերնագիրը փոփ. 05.06.03 թիվ 735-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2002
N 1226-Ա
Որոշում