ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2090-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման`
i
1) 4-րդ կետը «վարչական ակտերի քաղվածքները» բառերից հետո լրացնել «, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով.
2) N 1 հավելվածում`
ա. 3-րդ կետից հանել «փաստացի» բառը,
i
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-5.3-րդ կետերով`
i
«5.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին, ում սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործը, անկախ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից, առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում (այսուհետ` բռնի տեղահանված անձ), օրենքով նպաստ է նշանակվում դիմումի և Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործի տեղեկատվության կամ փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա: Դիմումին կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ և ըստ անհրաժեշտության` այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար: Այս դեպքում`
1) Լեռնային Ղարաբաղում նշանակված սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի փոխարեն նշանակվում է, համապատասխանաբար, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված չափերով.
2) մինչև 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից և նպաստը չի կարող նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ, իսկ 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում` նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում.
3) հաշմանդամության նպաստ նշանակելիս, եթե անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում է և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից: 2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության նպաստ նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ:
5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված անձը օրենքով նպաստ նշանակելու դիմումը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանում, ապա դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և ըստ անհրաժեշտության` այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար:
5.3. Սույն կարգի 5.1-ին կետում նշված դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը կարող է ներկայացվել նաև առցանց եղանակով, իսկ դրա հիման վրա նպաստ կնշանակվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կենսաթոշակ նշանակելու համար սահմանված կարգով և ժամկետներում:».
3) N 2 հավելվածում`
i
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար` անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը» բառերով,
i
բ. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «օտարերկրյա քաղաքացին» բառերը փոխարինել «փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2023 թվական: