Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ ...

 

 

040.1416.200902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1416-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության առողջապահական գործակալության 67888,3 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

i

2. Հաշվեկշռային մեթոդով 199455 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող 25996 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Հելֆ Լայն Քլինիքլ Լաբորաթորի» ընկերությանը (ԱՄՆ) (HEALTH LINE CLINICAL LABORATORY) (այսուհետ` գնորդ):

(2-րդ կետը փոփ. 31.10.02 թիվ 1727-Ա որոշում)

3. Սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 101968 հազ. դրամ:

4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 101968 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 100 տոկոսին:

5. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 97487 հազ. դրամ, այդ թվում`

Ոչ ընթացիկ պարտավորություններ

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 3424 հազ. դրամ

Ընթացիկ պարտավորություններ

կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 2000 հազ. դրամ,

վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 20 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր` 12107 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1188 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 49517 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 22070 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 3572 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 3589 հազ. դրամ:

6. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տաս տարվա ընթացքում բարձրաստիճան անձանց անվճար բժշկական սպասարկումն ապահովելու պատշաճ պայմանները:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մասնավորեցման պայմանագրում ներառել սույն որոշման 7-րդ կետին համապատասխան սահմանված պայմանները.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի հետևյալ պարտավորությունները`

տաս տարվա ընթացքում պահպանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության տեսակը,

երեք տարվա ընթացքում կատարել մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ,

ապահովել 250 աշխատատեղ` 40000 դրամ միջին ամսական աշխատավարձով,

ստեղծել նոր ծառայություններ.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել պարտավորությունների կատարման ապահովման օրենքով սահմանված երաշխիքներ.

դ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2002
N 1416-Ա
Որոշում