Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դիմումը ներկայացնում է հարկադիր կատարողը (Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը)` կատարողական վարույթի շրջանակներում:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե իրավունքը ձեռք է բերվել օրենքի ուժով, դատական, վարչական կամ այլ իրավական ակտի հիման վրա կամ նման ակտով թույլատրված սահմաններում` պայմանագրի հիման վրա, ապա այդ իրավունքի պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքի դադարման համար օրենքով սահմանված հիմքերով` այդ հիմքերը հաստատող փաստաթղթերի հիման վրա.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

(3-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-144-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-197-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-197-Ն օրենք