Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2024 թվականի N 850-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման հավելվածի`

1) 4-րդ կետում «20» թիվը փոխարինել «15» թվով.

i

2) 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը.».

3) 14-րդ կետում «7» թիվը փոխարինել «3» թվով.

i

4) 54-րդ կետում «տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտական հանձնաժողովին» բառերը փոխարինել «ԳԹԿ-ին» բառով.

5) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«55. Մանկավարժական աշխատողի դիմումը քննելու նպատակով ԳԹԿ-ի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` տվյալ ուղղությամբ բարձրագույն ուսումնական հաստատության 2 մասնագետի պարտադիր ներգրավմամբ, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև նախարարության 1 և ԳԹԿ-ի 2 աշխատակից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2024
N 850-Ն
Որոշում