ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2090-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետի «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող,».
2) որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» պարբերությամբ`
«ժա. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա:».
i
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. դեկտեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2024 թվական: