ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
14 մարտի 2025 թվականի N 100-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 9-րդ մասը`
 
Հրամայում եմ`
 
1. Ուժը կորցրած ճանաչել`
i 
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի հունիսի 22-ի «Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 292-Ն հրամանը.
i 
2) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման» ձևը հաստատելու մասին» N 631-Ն հրամանը.
i 
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 7-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 302 հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո` վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:
 
    2025.03.14                             Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2025 թվական: