040.2124.080103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 2124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետը «կարող է տրվել» բառերից հետո լրացնել «նաև» բառով:
բ) որոշմամբ հաստատված կարգի`
i
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր ընդունվել են օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ և որոնց, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում»:
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Գրավի պայմանագրի կնքման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».
5-րդ կետից հանել «տարկետում տալու համար քաղաքացու» բառերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ