040.0160.010303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2003 թվականի N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1510-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի` պետական սեփականություն համարվող անօգտագործելի հողերից 0,4 հեկտար և քաղաքացիների սեփականությունը համարվող վարելահողերից 3,6 հեկտար փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա.
բ) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի` պետական սեփականություն համարվող հողերից առանձնացնել 3,6 հեկտար վարելահող` քաղաքացիներին որպես փոխհատուցում տրամադրելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ