040.0212.170303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2003 թվականի N 212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից 2003 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը Երևանում համատեղ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության դատախազության բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը նվիրված սեմինարի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի տրամադրած գումարներն ստանալու և տնօրինելու նպատակով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի իններորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության արտարժութային բանկային հաշիվ` գործառույթների կատարման ժամկետ սահմանելով մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը:
(որոշումը փոփ. 28.08.03 թիվ 1066-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ