ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2025 թ. N 146-Ն 6 դեկտեմբերի 2025 թ. N 157-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 14-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 109-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-րդ մասը.
Հրամայում ենք`
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն «Բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաստատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի հանրապետության Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար
Ա. Ավանեսյան Ա. Թովմասյան
17.11.2025 թ. 06.12.2025 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 19 դեկտեմբերի 2025 թվական: