25.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2024 թվականի N 1323-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`
ա. ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը` ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով: Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին,
բ. ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ու համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն առանց դրանց օտարման:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2027 թվականի մարտի 26-ը.
3) Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինն Արագածոտնի մարզպետն է.
4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում են Երևանի քաղաքապետին, ով իրավասու է ապահովելու նշված գործառույթների իրականացումը` ամբողջությամբ կամ մասամբ իրականացնելով «Գնումների մասին» օրենքի համաձայն իր կողմից ներգրավված մասնավոր կազմակերպության միջոցով` պահպանելով և՛ իր գործառույթների իրականացման վերաբերյալ վերջնական որոշումների ընդունման իրավասությունը, և՛ իր իրավական պատասխանատվությունը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթները Երևան քաղաքի վարչական տարածքում իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում իրականացնում է Արագածոտնի մարզպետը.
6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում.
7) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 25.09.2025 թիվ 1357-Ն, 24.09.2026 թիվ 1375-Ն որոշումներ)
3. Լիազորել Երևանի քաղաքապետին և Արագածոտնի մարզպետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 28-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 22-ի
N 1323-Ն որոշման
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
(նկար)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 22-ի
N 1323-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անշարժ գույքի գտնվելու|Կադաստրային |Նպատակային |
|ը/կ|վայրը, հասցեն |ծածկագիրը |նշանակությունը |
|___|______________________|_________________|________________________|
|1 |Երևան, Աջափնյակ |01-001-0525-0003 |գյուղատնտեսական |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 86/1 | | |
|___|______________________|_________________|________________________|
|2 |Երևան, Աջափնյակ |01-001-0525-0004 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան 12-րդ փողոց | |ընդերքօգտագործման և այլ|
| |86/2 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|3 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0039,|գյուղատնտեսական, |
| |Սիլիկյան թաղամասի |01-001-0611-0045,|արդյունաբերության, |
| |12-րդ փողոց 90/20 |01-001-0611-0046 |ընդերքօգտագործման և այլ|
| |հողամաս | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|4 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|5 |Երևան, Աջափնյակ |01-001-0519-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|6 |Երևան, Աջափնյակ |01-001-0520-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|7 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|8 |Երևան, Աջափնյակ |01-001-0522-0002 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|9 |Երևան, Աջափնյակ |01-001-0525-0001 |հատուկ պահպանվող |
| | | |տարածքների հողեր |
|___|______________________|_________________|________________________|
|10 |Երևան, Աջափնյակ |01-001-0525-0005 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|11 |Երևան, Աջափնյակ |01-001-0526-0001 |հատուկ պահպանվող |
| | | |տարածքների հողեր |
|___|______________________|_________________|________________________|
|12 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|13 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0001 |հատուկ պահպանվող |
| | | |տարածքների հողեր |
|___|______________________|_________________|________________________|
|14 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0004 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|15 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0010 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|16 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0017 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|17 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0041 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|18 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0047 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|19 |Երևան, Աջափնյակ |01-001-1264-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|20 |Երևան, Աջափնյակ |01-001-1268-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|21 |Երևան, Աջափնյակ |01-001-1269-0001 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|22 |Երևան, Աջափնյակ |01-001-1305-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|23 |Երևան, Աջափնյակ |01-001-1306-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|24 |Երևան, Աջափնյակ |01-001-1307-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|25 |Երևան, Աջափնյակ |01-001-1309-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|26 |Երևան, Աջափնյակ |01-001-1311-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|27 |Երևան, Աջափնյակ |01-001-1512-0001 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|28 |Երևան, Աջափնյակ |01-001-1272-0001 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|29 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0005 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|30 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0011 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|31 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0040 |էներգետիկայի, կապի, |
| | | |տրանսպորտի, կոմունալ |
| | | |ենթակառուցվածքների |
| | | |օբյեկտների հողեր |
|___|______________________|_________________|________________________|
|32 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0003 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|33 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0002 |գյուղատնտեսական, հատուկ |
| | | |պահպանվող տարածքների |
| | | |հողեր |
|___|______________________|_________________|________________________|
|34 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0020 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|35 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0004 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|36 |Երևան, Աջափնյակ |01-001-1304-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|37 |Երևան, Աջափնյակ |01-001-1266-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|38 |Երևան, Աջափնյակ |01-001-1265-0001 |գյուղատնտեսական |
|___|______________________|_________________|________________________|
|39 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0006 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|40 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0007 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|41 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0008 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|42 |Երևան, Աջափնյակ |01-001-0522-0004 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|43 |Երևան, Աջափնյակ |01-001-0522-0005 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 84 հողամաս| |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|44 |Երևան, Աջափնյակ |01-001-0525-0002 |արդյունաբերության, |
| |գ. Հաղթանակ 1-ին փողոց| |ընդերքօգտագործման և այլ|
| |1/20 հողամաս | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|45 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0005 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 78/7 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|46 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0006 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 78/6 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|47 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0008 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 78/4 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|48 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0009 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 78 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|49 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0013 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|50 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0021 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|51 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0022 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|52 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0025 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|53 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0026 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|54 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0027 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|55 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0028 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|56 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0030 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|57 |Երևան, Աջափնյակ |01-001-1271-0001 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|58 |Երևան, Աջափնյակ |01-001-5010-0001 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|59 |Մարզ Արագածոտն, |02-095-0213-0043 |գյուղատնտեսական |
| |համայնք Աշտարակ, | | |
| |գյուղ Սասունիկ | | |
|___|______________________|_________________|________________________|
|60 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0016 |բնակավայրերի |
|___|______________________|_________________|________________________|
|61 |Երևան, Աջափնյակ |01-001-0402-0001 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|62 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0002 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|63 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0003 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|64 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0007 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|65 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0010 |արդյունաբերության, |
| | | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|66 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0038 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց վերջնամաս | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|67 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0039 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց | |արտադրական նշանակության |
| |52/1 շինություն | | |
|___|______________________|_________________|________________________|
|68 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0040 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|69 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0041 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 52 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|70 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0042 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամաս կից | | |
| |արտադրամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|71 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0043 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 55/5 | | |
|___|______________________|_________________|________________________|
|72 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0045 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 60/1 | | |
|___|______________________|_________________|________________________|
|73 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0047 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 55/2 | | |
| |շինություն | | |
|___|______________________|_________________|________________________|
|74 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0048 |բնակավայրերի |
| |Սիլիկյան 12-րդ փողոց | | |
| |55/3 բնակելի տուն | | |
|___|______________________|_________________|________________________|
|75 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0050 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 55/4 | |արտադրական նշանակության |
| |արտադրամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|76 |Երևան, Աջափնյակ |01-001-0403-0058 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 72/8 | | |
| |տարածք | | |
|___|______________________|_________________|________________________|
|77 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0003 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 104 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|78 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0010 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 104/1 | |արտադրական նշանակության |
| | | | |
|___|______________________|_________________|________________________|
|79 |Երևան, Աջափնյակ |01-001-0530-0013 |արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի | |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 78 | |արտադրական նշանակության |
| | | | |
|___|______________________|_________________|________________________|
|80 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0006 |արդյունաբերության, |
| |Սպանդարյան | |ընդերքօգտագործման և այլ|
| |արդյունաբերական | |արտադրական նշանակության |
| |հանգույցում արտադրամաս| | |
|___|______________________|_________________|________________________|
|81 |Երևան, Աջափնյակ գ. |01-001-0611-0008 |արդյունաբերության, |
| |Հաղթանակ | |ընդերքօգտագործման և այլ|
| |փողոց Սպանդարյան | |արտադրական նշանակության |
| |արդյունաբերական | | |
| |հանգույց | | |
|___|______________________|_________________|________________________|
|82 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0009 |բնակավայրերի |
| |Սպանդարյան թաղամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|83 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0012 |արդյունաբերության, |
| |Սպանդարյան թաղամաս 5/7| |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|84 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0035 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամաս | | |
| |ավտոձեռնարկություն | | |
|___|______________________|_________________|________________________|
|85 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0036 |բնակավայրերի |
| |Հաղթանակի 1-ին փողոց | | |
| |1-ին նրբանցք 77 | | |
|___|______________________|_________________|________________________|
|86 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0044 |բնակավայրերի |
| |Սիլիկյան թաղամասի | | |
| |12-րդ փողոց 128/8 | | |
|___|______________________|_________________|________________________|
|87 |Մարզ Արագածոտն, |02-095-0213-0030 |գյուղատնտեսական |
| |համայնք Աշտարակ, գյուղ| | |
| |Սասունիկ հողամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|88 |Մարզ Արագածոտն, |02-095-0213-0031 |գյուղատնտեսական |
| |համայնք Աշտարակ, գյուղ| | |
| |Սասունիկ հողամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|89 |Մարզ Արագածոտն, |02-095-0213-0032 |գյուղատնտեսական |
| |համայնք Աշտարակ, գյուղ| | |
| |Սասունիկ հողամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|90 |Մարզ Արագածոտն, |02-095-0213-0033 |գյուղատնտեսական |
| |համայնք Աշտարակ, գյուղ| | |
| |Սասունիկ հողամաս | | |
|___|______________________|_________________|________________________|
|91 |Երևան, Աջափնյակ |01-001-0521-0004,|արդյունաբերության, |
| |Սիլիկյան թաղամասի |01-001-0521-0011 |ընդերքօգտագործման և այլ|
| |12-րդ փողոց 104 | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|92 |Երևան, Աջափնյակ |01-001-0611-0048,|գյուղատնտեսական, |
| |Սիլիկյան թաղամասի |01-001-0611-0049 |արդյունաբերության, |
| |12-րդ փողոց 90/18 | |ընդերքօգտագործման և այլ|
| | | |արտադրական նշանակության |
|___|______________________|_________________|________________________|
|93 |Երևան, Աջափնյակ |01-001-0526-0002 |հատուկ պահպանվող |
| | | |տարածքների հողեր |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 22-ի
N 1323-Ն որոշման
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 22 օգոստոսի 2024 թվական: