Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԻՐԻԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԻՐԻԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0398.250403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 398-Ա

 

«ՆԱԻՐԻԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՆԱԻՐԻԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Նաիրիի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող` 2640 քառակուսի մետր և 26052 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքային տարածքը` համապատասխան չափով նվազեցնելով «Նաիրիի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

(1-ին կետը փոփ. 22.05.03 թիվ 589-Ա որոշում)

2. Լրացուցիչ` 26052 հազար դրամ ընդհանուր անվանական արժեք ունեցող սովորական բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարելով սույն որոշման 1-ին կետում նշված շենքային տարածքով:

3. «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 398-Ա
Որոշում