ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«22»  05  1996 Թ.
ԹԻՎ 198 ՀՐԱՄԱՆՈՎ
 
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«29» ՄԱՐՏԻ 1996 Թ.
ԹԻՎ 17 - 5 / 23
 
ԼԵՌՆԱՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՄԱՆ ԲԱՑ ԵՂԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՆՔԱՀԱՆՄԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ
 
                            Կ    Ա    Ր    Գ
 
i
1. Սույնը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 3-րդ կետի համաձայն և կանոնակարգում է հանքահանման ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող /մարվող/ լեռնանախապատրաստական /մակաբացման/ աշխատանքների վրա կատարված ծախսերի հաշվառման մեթոդը:
2. Լեռնանախապատրաստական /մակաբացման/ աշխատանքների վրա կատարված ծախսերը, ներառյալ ոչ կապիտալ բնույթի լեռնատեխնիկական շենքերի ու շինությունների և շահագործողական հետախուզման ծախսերը, մարվում են գործակցով, որը որոշվում է հանույթի կատարողականի մեջ ներառվող 1 տ. հանքանյութին ընկնող մակաբացման աշխատանքներով` արտահայտված խորանարդ մետրերով:
3. Բաց հանքի մարման գործակիցը որոշվում է տարեսկզբի դրությամբ չմարված մակաբացման աշխատանքների մնացորդի և մինչև բաց հանքի նախագծային ուրվագծով նախատեսված հանքանյութի լրիվ մշակման ավարտը մնացած մակաբացման աշխատանքների ծավալի մնացորդի գումարը այդ նույն ժամանակաշրջանի բաց հանքի հանքանյութի հաշվեկշռային պաշարների ծավալի /որը նվազեցվում կամ ավելացվում է համապատասխանաբար պլանավորվող տարում նախատեսված կորուստի և հանքանյութի աղքատացման տոկոսներով/ վրա հարաբերելու միջոցով:
4. Մարվող մակաբացման աշխատանքների ծավալը /խոր. մ./ որոշվում է տվյալ ամսում հանույթի կատարողականի մեջ ներառված հանքաքարի քանակը մարման գործակցով բազմապատկելու միջոցով:
5. Մակաբացման աշխատանքների ծախսերի դուրս գրման ճշտությունը ապահովելու նպատակով սահմանված մարման գործակիցը պետք է ճշգրտվի հանքանյութի հաշվեկշռային պաշարների, մակաբացման աշխատանքների ծավալի ու ժամկետների, հանքատեղի մշակման կարգի փոփոխման հետ միաժամանակ:
6. Արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող լեռնանախապատրաստական աշխատանքների գումարը որոշվում է հետևյալ ձևով.
ա/ Եթե լեռնանախապատրաստական աշխատանքների ամսական մարվող ծավալը գերազանցում է հաշվետու ամսում կատարված մակաբացման աշխատանքների փաստացի ծավալին, ապա այդ ամսում մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերն ամբողջությամբ դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ դրանց տարբերությունը արտադրանքի ինքնարժեքով դուրս է գրվում «գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի ամսվա սկզբի մնացորդից /գալիք ժամանակաշրջանի ծախսերով հաշվառված չմարված լեռնանախապատրաստման աշխատանքների մեկ խոր. մ.-ի ինքնարժեքով/:
բ/ Եթե հաշվետու ամսում կատարած մակաբացման աշխատանքների ծավալը գերազանցում է տվյալ ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների մարվող ծավալին, ապա մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերը մարվող ծավալի չափով դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ տարբերությունն ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերին:
 
Օրինակ`
 
1. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների
       ծավալը տարվա սկզբին հազար խոր. մ                     - 10000
 
2. Լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը մինչև
       հանքավայրի վերջնական շահագործումը հազար խոր.մ        - 12000
 
3. Հանքի հանքանյութի հաշվեկշռային պահուստը հաշվետու
       տարվա սկզբին հազար տոննա                             - 9850
 
    4. Հաշվետու տարվա կորուստի տոկոսը                       - 4
 
    5. Հաշվետու տարվա աղքատացման տոկոսը                     - 12
 
6. Հանքանյութի ծավալը հանքում ելնելով աղքատացման
       և  կորուստի չափից հազար տոննա                        - 10750
                                    /9850 x 0,96/ : /100 - 12/ /100
 
    7. Մարման գործակիցը ընթացիկ տարվա համար խոր. մ/տ        - 2,05
                                            /10000 + 12000/ / 10750
 
8. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների
       ծավալը հաշվետու ամսվա սկզբին հազար խոր. մ            - 11000
 
9. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծախսերը
       հաշվետու տարվա սկզբին հազար դրամ                     - 16500
 
10. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների մեկ
       խոր. մ-ի ինքնարժեքը հազար դրամ                       - 1,5
                                                   /16500 : 11000 /
11. Հաշվետու ամսում արդյունահանված հանքանյութի
       ծավալը հազար տոննա                                   - 1400
 
12. Հաշվետու ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների
       մարվող ծավալը հազար խոր. մ                           - 2870
                                                    /1400 x 2,05 /
 
13. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման
աշխատանքների ծավալը հազար խոր. մ
       1-ին տարբերակ                                        - 2500
       2-րդ տարբերակ                                        - 3000
 
14. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման
աշխատանքների ծախսերը հազար դրամ
       1-ին տարբերակ                                        - 10000
       2-րդ տարբերակ                                        - 12000
 
15. Հաշվետու ամսում մակաբացման աշխատանքների մեկ
խոր. մ ինքնարժեքը հազար դրամ
       1-ին տարբերակ                             - 4 /10000 : 2500/
       2-րդ տարբերակ                             - 4 /12000 : 3000/
 
16. Հաշվետու ամսում հանքանյութի արդյունահանման
ինքնարժեքին դուրս գրվող լեռնանախապատրաստման
աշխատանքների գումարը հազար դրամ
       1-ին տարբերակ            - 10555 [4x2500 + /2870-2500/ x 1,5]
       2-րդ տարբերակ                                        - 11480
                                                         /4 x 2870/
 
Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1996 թ. հունվարի 1-ից:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960025