Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ...

 

 

040.0242.150304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2004 թվականի N 242-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքով վնասված և անհետաձգելի միջամտություն պահանջող օբյեկտների վերականգնման ու բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 839,450.0 հազ. դրամ, այդ թվում`

ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), որից` 7,000.0 հազ. դրամը` 5 դպրոցական շենքերի տանիքների և 2 կամրջի վերանորոգման համար 3,000.0 հազ. դրամը` սահմանամերձ գյուղերի բնակելի տների տանիքների վերանորոգման համար.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 58,000.0 հազ. դրամ, որից` 54,730.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` 18,000.0 հազ. դրամը` վթարված տների անօթևան մնացած 9 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, 32,000.0 հազ. դրամը` Ապարանի և Արագածի տարածաշրջանների 27 համայնքներում վնասված բնակելի տների և 4,730.0 հազ. դրամը` 29 դպրոցական շենքերի վերանորոգման նպատակով շինանյութ գնելու համար գումար հատկացնելու, իսկ 3,270.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 29,600.0 հազ. դրամ, որից` 26,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 11,000.0 հազ. դրամը` 11 դպրոցական, 15,000.0 հազ. դրամը` Կապան քաղաքի բնակելի շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, 3,600.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով.

դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 9,000.0 հազ. դրամ, որից` 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված 3 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ղեկավարի ֆոնդ» հոդվածով)` վնասների հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար.

i

ե) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 71,000.0 հազ. դրամ, որից 44,124.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 40,000.0 հազ. դրամը` 38 դպրոցական շենքի վերանորոգման, 2,500.0 հազ. դրամը` ընդունելությունների տան վերանորոգման, 1,624.0 հազ. դրամը` մարզպետարանի վարչական շենքի վերանորոգման նպատակով, և 26,876.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման համար բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և հրդեհված տներում բնակվող ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով.

զ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 12,000.0 հազ. դրամ, որից` 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` ճանապարհների և տներին հարակից տարածքների ափապաշտպան կառույցների վերանորոգման համար, 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար.

է) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 71,250.0 հազ. դրամ, որից` 24,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` 12,000.0 հազ. դրամը` վթարված 5 տների անօթևան, 4,500.0 հազ. դրամը` Մարտունու համայնքի սողանքի ենթարկված տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 8,000.0 հազ. դրամը` ասբոշիֆեր ու ապակի գնելու, 42,750.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` 3 դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման, 750.0 հազ. դրամը` Մարտունի գյուղի հատվածում Գետիկ գետի հունի ամրակապման, 5,000.0 հազ. դրամը` Ձորագյուղի համայնքի տարածքով անցնող գետի հունի մաքրման և լայնացման, 2,000.0 հազ. դրամը` Արգիճ գետի հունի հենապատերի ամրացման, 5,000.0 հազ. դրամը` Մարտունի գետի գլխամասային կառույցների մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Վարդենիկ գետի գյուղամիջյան հատվածի հունի մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Կարճաղբյուրի հեղեղատարի մաքրման և պատերի ամրացման, 4,000.0 հազ. դրամը` Լուսակունքի հեղեղատարի վերականգնման, 2,000.0 հազ. դրամը` Ջաղացաձորի հեղեղված կամրջի վերականգնման, 1,000.0 հազ. դրամը` Սոթք-Կութ ճանապարհահատվածի հեղեղված մասի վերականգնման, 4,000.0 հազ. դրամը` Վերին Գետաշենի հեղեղված ճանապարհի վերականգնման, 10,000.0 հազ. դրամը` Ճամբարակի տարածքի վնասված շենքերի, շինությունների վերանորոգման, 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծախսերի վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար.

i

ը) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 52,500.0 հազ. դրամ, որից` 43,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 7,500.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի N 5 դպրոցի գազատարի վերականգնման, 15,000.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի փողոցների վերանորոգման, 10,000.0 հազ. դրամը` Վանաձոր քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, 11,000.0 հազ. դրամը` 18 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 2004 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության պատճառով վնասված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կարմիր Աղեկի և Կուրթանի գյուղական համայնքների դպրոցական շենքերի վերանորոգման համար (համապատասխանաբար` 2,500.0 հազ. դրամ և 6,500.0 հազ. դրամ) հատկացնելու նպատակով.

i

թ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 46,100.0 հազ. դրամ, որից` 30,558.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` այդ թվում` 23,900.0 հազ. դրամը Սիս գյուղի վթարված 9 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու և 6,658.0 հազ. դրամը` մարզի դպրոցների համար շինանյութ ձեռք բերելու համար, 5,542.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` Սիփանիկ գյուղի վթարված տնակներից բնակիչների վերաբնակեցման, 2,542.0 հազ. դրամը` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով, 10,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ հոդվածով), այդ թվում` 5,000.0 հազ. դրամը` 10 դպրոցական և բնակելի շենքերի տանիքների և մեկ բնակելի տան վերանորոգման, 5,000.0 հազ. դրամը` Մասիսի տարածաշրջանի բնակելի շենքերի հիմքերի վերանորոգման և դրանց հեղեղապաշտպան կառույցների իրականացման.

ժ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 6 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման համար.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` 70,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` որից` 38,000.0 հազ. դրամը` Դիլիջանի խմելու ջրի մաքրման կայանի վերականգնման, 12,000.0 հազ. դրամը` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, 7,000.0 հազ. դրամը` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, 7,000.0 հազ. դրամը` Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և 5,000.0 հազ. դրամը` Կապան քաղաքի և 1,000.0 հազ. դրամը` Լոռու մարզի Խաչակապ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերականգնման համար.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար.

i

ժգ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 193,052.0 հազ. դրամ, որից` 90.000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր» հոդվածով)` սերմեր ձեռք բերելու, 41,897.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 7 հեղեղատարների մաքրման, և 61,155.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)` 15288.7 տոննա պարարտանյութի իրացման` յուրաքանչյուր 50 կիլոգրամի դիմաց 200 դրամ սուբսիդավորման համար.

ժդ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 200,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` վթարված շինությունների, էլեկտրահաղորդակցության և հեռահաղորդակցության վերականգնման նպատակով:

(1-ին կետը փոփ. 25.03.04 թիվ 387-Ա, 22.04.04 թիվ 654-Ա, 12.08.04 թիվ 1118-Ա, 22.07.04 թիվ 1124-Ա, 04.11.04 թիվ 1545-Ա, 23.12.04 թիվ 1787-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2004
N 242-Ա
Որոշում