Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242-Ա Ո ...

 

 

040.0387.010404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2004 թվականի N 387-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի`

ա) առաջին պարբերությունում «724,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «839,450.0 հազ. դրամ» բառերով.

բ) «ա» ենթակետում «5,000.0 հազ. դրամը 5 դպրոցական շենքերի տանիքների, 2,000.0 հազ. դրամը` 2 կամրջի վերանորոգման» բառերը փոխարինել «7,000.0 հազ. դրամը` 5 դպրոցական շենքերի տանիքների և 2 կամրջի վերանորոգման համար» բառերով.

գ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 29,600.0 հազ. դրամ, որից` 26,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 11,000.0 հազ. դրամը` 11 դպրոցական, 15,000.0 հազ. դրամը` Կապան քաղաքի բնակելի շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, 3,600.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով».

դ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 9,000.0 հազ. դրամ, որից` 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված 3 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ղեկավարի ֆոնդ» հոդվածով)` վնասների հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար».

ե) «ե» ենթակետում «22,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` հրդեհված 3 տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով» բառերը փոխարինել «31,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման համար բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և հրդեհված տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով» բառերով.

զ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 71,250.0 հազ. դրամ, որից` 24,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` 12,000.0 հազ. դրամը` վթարված 5 տների անօթևան, 4,500.0 հազ. դրամը` Մարտունու համայնքի սողանքի ենթարկված տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 8,000.0 հազ. դրամը` ասբոշիֆեր ու ապակի գնելու, 42,750.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` 3 դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման, 750.0 հազ. դրամը` Մարտունի գյուղի հատվածում Գետիկ գետի հունի ամրակապման, 5,000.0 հազ. դրամը` Ձորագյուղի համայնքի տարածքով անցնող գետի հունի մաքրման և լայնացման, 2,000.0 հազ. դրամը` Արգիճ գետի հունի հենապատերի ամրացման, 5,000.0 հազ. դրամը` Մարտունի գետի գլխամասային կառույցների մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Վարդենիկ գետի գյուղամիջյան հատվածի հունի մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Կարճաղբյուրի հեղեղատարի մաքրման և պատերի ամրացման, 4,000.0 հազ. դրամը` Լուսակունքի հեղեղատարի վերականգնման, 2,000.0 հազ. դրամը` Ջաղացաձորի հեղեղված կամրջի վերականգնման, 1,000.0 հազ. դրամը` Սոթք-Կութ ճանապարհահատվածի հեղեղված մասի վերականգնման, 4,000.0 հազ. դրամը` Վերին Գետաշենի հեղեղված ճանապարհի վերականգնման, 10,000.0 հազ. դրամը` Ճամբարակի տարածքի վնասված շենքերի, շինությունների վերանորոգման, 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծախսերի վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար».

է) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 52,500.0 հազ. դրամ, որից` 43,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 7,500.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի N 5 դպրոցի գազատարի վերականգնման, 15,000.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի փողոցների վերանորոգման, 10,000.0 հազ. դրամը` Վանաձոր քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, 11,000.0 հազ. դրամը` 18 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարային տների անօթևան 3 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով».

ը) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 46,100.0 հազ. դրամ, որից` 27,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` Սիս գյուղի վթարված 9 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, 7,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` Սիփանիկ գյուղի վթարված տնակներից բնակիչների վերաբնակեցման, 4,500.0 հազ. դրամը` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով, 11,600.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 6,000.0 հազ. դրամը` 10 դպրոցական և բնակելի շենքերի տանիքների և մեկ բնակելի տան վերանորոգման, 5,000.0 հազ. դրամը` Մասիս քաղաքի բնակելի շենքերի հիմքերի վերանորոգման և դրանց հեղեղապաշտպան կառույցների իրականացման, 600.0 հազ. դրամը` գերեզմանոցի բարեկարգման համար».

թ) «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 200,000.0 հազ. դրամ, որից` 90.000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր» հոդվածով)` սերմեր ձեռք բերելու, 48,845.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` 7 հեղեղատարների մաքրման, և 61,155.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)` 15288.7 տոննա պարարտանյութի իրացման` յուրաքանչյուր 50 կիլոգրամի դիմաց 200 դրամ սուբսիդավորման համար»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2004
N 387-Ա
Որոշում