109.0003.210497 /ուժը կորցրել է 06.06.97 թիվ 5 որոշում/
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
01 ապրիլի 1997 թ. թիվ 109.0003
 
i
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 31.03.95 թվականի թիվ 165 որոշման
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել միջքաղաքային հեռախոսային խոսակցության մեկ րոպեի արժեքը 20 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Սույն հրամանի հսկողությունը դնել նախարարության տնտեսական վարչության վրա:
i
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության 31.03.95 թ. թիվ 2-Ս հրամանը:
 
           ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                        ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
      ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ`                   ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ`
 
      ___________ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ               ___________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
            «26»  մարտի 1997 թ.                     «26» մարտի 1997 թ.
 
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
 
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Միջքաղաքային կապի ծառայությունների սակագների մասին հրահանգչական նամակը ընդունված է ՀՀ կառավարության 31.03.95 թ. թիվ 165 որոշման հիման վրա:
1. Միջքաղաքային հեռախոսային խոսակցության մեկ րոպեի արժեքը սահմանել 20 դրամի չափով:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970015