/ուժը կորցրել է 23.06.97 օրենք/
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից 
 «23» հոկտեմբերի 1995 թ. Ն-045-I
 
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
I. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, մարդատար ավտոմեքենաների անվադողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության և ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ):
Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից»:
2. Օրենքի 4 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններ արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը»:
3. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`
-------------------------------------------------------------------------
  Արտադրանքի ծածկագիրն   Ապրանքների      Դրույքաչափերը (տոկոսներով)
  ըստ ԱՏԳ ապրանքային     անվանումը       ---------------------------------
  անվանացանկի                            բացթողման գներով   ներմուծման
                                         ապրանքի արժեքի      արժեքի
                                         նկատմամբ (ՀՀ-ում    նկատմամբ
                                         արտադրվող           (ՀՀ
                                         ենթակացիզային        ներմուծվող
                                         ապրանքների գծով)    ենթաակցիզային
                                                             ապրանքների
                                                             գծով)
-------------------------------------------------------------------------
             1               2                  3                 4
-------------------------------------------------------------------------
    22.08   22.09        գինու-օղու           50                  75
                         արտադրանք
-------------------------------------------------------------------------
    22.03                գարեջուր             50                  75
-------------------------------------------------------------------------
    22.04                խաղողի գինիներ,
    22.05                գինենյութ            25                  50
-------------------------------------------------------------------------
    1604.30100           ձկան խավիար          50                   50
-------------------------------------------------------------------------
    24.02                ծխախոտի արտադրանք     50                   50
-------------------------------------------------------------------------
    71.13    71.14       ոսկերչական իրեր,
    71.15    71.16       զարդեղեն
    71.17                (բիժուտերիա)          25                    15
-------------------------------------------------------------------------
    43.42.03              մորթի, մորթեղեն
                          (բացի ոչխարի
                          մորթուց կարված
                          բանվորական և
                          զինվորական
                          կիսավերարկուներից),
                          բնական կաշվից հագուստ   25                  25
-------------------------------------------------------------------------
    37.03                 մարդատար ավտոմեքենաներ   0                  15
-------------------------------------------------------------------------
    4011  10000           մարդատար ավտոմեքենաների
                          անվադողեր                 25                25
-------------------------------------------------------------------------
    69.11                 բյուրեղապակյա և
                          ճենապակյա արտադրանք       25                 25
-------------------------------------------------------------------------
    57.02                 ձեռագործ գորգեր           50                 50
-------------------------------------------------------------------------
    2710.00200            բենզին                    25                 25
-------------------------------------------------------------------------
II. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի դեկտեմբերի 1-ից: