040.1883.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1883-Ա
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ ու 33-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 851-Ա որոշմամբ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հոգեմետ նյութերի լիցենզիան` լիցենզիայում սահմանելով իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ջրաշատի 1:
2. Բավարարել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Ջրաշատի 1) այլ վայրում ևս (քաղ. Երևան, Նորքի 7-րդ զանգվ., Ավետիսյան փող., ունիվերսամ) հոգեմետ նյութերի առևտուր իրականացնելու վերաբերյալ հայտը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ