040.0569.240505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«24» մայիսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 մայիսի 2005 թվականի N 569-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի N 166 որոշման 7-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 3 հավելվածում`
ա) 279-րդ կետում «ԾԱԶ-21213» բառերը փոխարինել «Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» բառերով.
բ) 280-րդ կետը «ՈՒԱԶ-542» բառերից առաջ լրացնել «Ավտոմեքենա» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 284, 285 և 286-րդ կետերով.
 
«._____________________________________________________________________.
| 284.|Շենք (ՀՀ Արմավիրի մարզի, քաղ. |1       |  1808900 |    1808900 |
|     |Արմավիր, Ջիվանու 6)           |        |          |            |
| 285.|Շինություն (3 ավտոտնակ) (ՀՀ   |1       |   460400 |     460400 |
|     |Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, |        |          |            |
|     |Մաշտոցի 138)                  |        |          |            |
| 286.|Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»        |1       |  4027800 |    4027800 |
._____________________________________________________________________.».
 
դ) 4-րդ և 5-րդ սյունակների վերջին տողում «116932941» և «234741000» թվերը համապատասխանաբար փոխարինել «123230041» և «241038100» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ