040.1435.130905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1435-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման N 2 հավելվածում`
ա) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ» բաժնի «Սևանի քաղաքապետարանի N 1 մարզադպրոց» աղյուսակից հանել
._________________________________________________________________________.
|1. |Ըմբշամարտի գորգ |1 |2800.0 |2800.0 |
._________________________________________________________________________.
տողը,
բ) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ» բաժնում «Աչաջրի գյուղապետարանի մարզադպրոց» բառերը փոխարինել «Բերդի քաղաքապետարանի մարզադպրոց» բառերով,
գ) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնից հանել
._________________________________________________________________________.
| Ախուրյանի համալիր մարզադպրոց |
|_________________________________________________________________________|
|1. |Ըմբշամարտի գորգ (144 մ ծածկոցով) |1 |2800.0 |2800.0 |
._________________________________________________________________________.
տողերը,
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ
._________________________________________________________________________.
| Կոռնիձորի գյուղապետարանի մարզադպրոց |
|_________________________________________________________________________|
|NN | Գույքի անվանումը | Գույքի |Մեկ միավորի| Գումարը |
|ը/կ| | քանակը | գինը | (հազ. |
| | | (հատ) |(հազ. դրամ)| դրամ) |
|___|__________________________________|___________|___________|__________|
|1. |Ըմբշամարտի գորգ (144 մ ծածկոցով) |1 |2800.0 |2800.0 |
._________________________________________________________________________.
«,
ե) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._________________________________________________________________________.
| Գուգարքի գյուղապետարանի մարզադպրոց |
|_________________________________________________________________________|
|14.|Ըմբշամարտի գորգ |1 |2800.0 |2800.0 |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ