040.1841.141105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հաստատել`
ա) կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.
բ) կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ