Սեղմել Esc փակելու համար:
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ...

 

 

040.2221.281205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2221-Ն

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 336475 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(1-ին կետը փոփ. 02.02.06 թիվ 99-Ն որոշում)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 22-ի

N 2221-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

       NN                     Ծախսերը                      Գումարը

       ը/կ                                                 (դրամ)

________________________________________________________________

       1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                    78000

         

                այդ թվում`                                

         

           տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,     78000

           նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

                                                          

       2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     17700

                                                        

       3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                  5000

                                                          

       4.  Կապի ծառայության վճարներ                        1000

                                                          

       5.  Գրասենյակային ծախսեր                            3000

        ____________________________________________________________

         ընդամենը                                        104700

 

        3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր    314100

        (3 x 104700)

        

        Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

        (4345 ընտրող + 4345 x 0,03) x 5 դրամ              22375

        ___________________________________________________________

        Ընդամենը                                         336475

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2221-Ն
Որոշում